Մեր ընթերցողների մտորումներից
07.09.2022/Գայանե Աբրահամյան/Նիդ.օրագիր
Երբ կորցնում ես առողութունդ...
Երբ կորցնում ես առողութունդ` այն ժամ հասկանում ես, որ իրականում ինքդ ես մեղավոր դրանում, մինչդեռ տարիներ շարունակ գուցե մեղավորներ ես փնտրել ու գտել: Դիմացինը քեզ վիրավորել է, առհամարել է, վատություն է արել և այլն: Այլ տարբերակ չկա, քան փաստել` որ դիմացինն է մեղավոր: Դիմացինն է մեղավոր որ դու հիմա վատառողջ ես:
Բայց գիտես, որ դիմացինը մեղավոր չի: Գուցե նա վատ է քեզ վերաբերվել, բայց նա մեղավոր չի: Մեղավորը դու ես: Մեղավոր ես` քանի որ թույլ ես տվել: Քանի որ սահման չես դրել` թե որքան հեռու կարող է գնալ դիմացինը քեզ հետ շփվելիս, քեզ պահանջ ներկայացնելիս, քեզ ընդունել-չընդունելիս:
Երբ մտածում ես լռեմ, կուլ տամ, ոչինչ: Դա լավ է, բայց եթե կարող ես այդ բոլորը ճիշտ և կիրթ ձևով անել:
Լռում ես` մինչդեռ ներսումդ թեժ պայքար է, քանի որ լռել ես: Կուլ ես տալիս ասածները, բայց ներսդ լցվում է նեղությամբ, ատելությամբ, հիասթափությամբ, մի խոսքով` թույնով:
Գիտե՞ս, որ չներելը նման է նրան, որ ինքդ թույն խմես և հուսաս որ դիմացինը կթունավորվի:
Լռելը միշտ չէ որ ճիշտ է: Ավելի ճիշտ է` տվյալ իրավիճակներում կիրթ պատասխաններ տալ, որ հետո մեջդ հազար անգամ չտաս-առնես, թունավորվես: Կարծիք արտահայտելը, ասել` որ համամիտ չես, դա շատ նորմալ երեևույթ պիտի լինի:
Երբ կորցնում ես առողութունդ, գիտակցում ես, որ սխալ ես եղել երբ լռել ես, երբ թույլ ես տվել: Քանի որ առողջությունդ այլևս հետ չես բերի: Իսկ դիմացինը հաստատ չի քաշում այն, չի զգում այն ինչ դու ես զգում: Իսկ երբ երեխաներ և թոռներ ունես, էլ ավելի ես հասկանում, որ ոչ այն անձնավորությունը, ոչ էլ այն իրավիճակը և բացարձակ ոչինչ և ոչ ոք արժանի չեն, որ կորցնես առողութունդ, քանի որ այդ դեպքում դու չես կարող տալ քո երեխաներին, քո թոռներին այն ինչ պիտի տաս:
Հարգի՛ր և սիրի՛ր դիմացինին, բայց մի մոռացիր քո և քո սերնդի մասին: Ձգտիր խաղաղություն ունենալ բոլորի հետ, բայց ձգտիր` նաև քո ներքին խաղաղությանը: Քո հոգին թույնից հեռու պահիր: Ներիր, հարգիր, սիրիր, բայց նույնը պիտի անես նաև ինքդ քո հանդեպ: ների՛ր ինքդ քեզ, սիրի՛ր ինքդ քեզ, հարգի՛ր ինքդ քեզ:
Եվ հետաքրքիրը գիտե՞ս որն է, երբ ինքդ քեզ հարգես և սիրես, կտեսնես որ դիմացինը քեզ ավելի է գնահատում և քեզ հետ հաշվի նստում:
Մի մեղադրիր ոչ ոքի: Մի հոգևոր գեղեցիկ երգ կա այդ խոսքերով: Միշտ այդ երգը լսելիս չէի հասկանում, որ ինչպես կարելի է ասել, որ դու ինքդ ես ամեն ինչում մեղավոր: Տարիներ անց, շատ տարիներ անց հասկացա որ դա այդպես է: Մեղավորին փնտրիր քո՛ մեջ, ներիր նրան, սիրիր և հարգիր:
Դու շատ թանկ ես, իսկ կյանքը շատ կարճ է: Ապրիր այս կյանքի ամեն օրն այնպես, ինչպես կապրեիր վերջին անգամ:
Գայանե🌹
Նայմեխեն,Նիդերլանդներ
No comments:
Post a Comment