Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով, «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր:
Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը դեռ չի հայտնում:
No comments:
Post a Comment