ՄՏՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
05.08.2022 Elen Harutyunyan-Amatuni
Երեկ բարեկամներիցս մեկի հետ եմ խոսում, ով Մոսկվայում է ապրում և մի քանի օրով եկել է Հայաստան։ Ասում է․
- Բայց աղքա՞տ է Հայաստանի բնակչությունը։ Ախր Երևանի սրճարաններում, կինոթատրոններում, ժամանցի վայրերում տեղ ու դադար չկա։
Իսկ երբ խոսում ենք մանկական աղքատության մասին, շատերի մոտ տպավորություն է, որ խոսում ենք միայն երեխաների՝ թերսնված լինելու կամ սեզոնային հագուստ չունենալու մասին, բայց իրականում պետք է դիտարկել նաև բազմաչափ աղքատության համատեքստում․․․իսկ Հայաստանում բազմաչափ աղքատության/զրկվածության ցուցանիշը 57% է․․․պատկերացնում եք, չէ՞, յուրաքանչյուր երկրորդ երեխան աղքատ է...
Իսկ թե ինչպիսի՞ տեսք ունի Հայաստանում մանկական աղքատությունը, պատմեմ իրական պատմություններով․




Այսպիսի պատմությունները հազարավոր են, բայց աշխատանքիս ընթացքում եկել եմ մի եզրակացության. աղքատությունը դատավճիռ չէ․․․ եթե իհարկե աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքը ուզում է բարելավել իր կյանքի որակը...եթե չի ուզում, ապա մասնագետը կախարդական փայտիկ չունի:
Այս նույն ընտանիքներն այնքա՜ն լուսավոր են, պարզապես պետք է «մի քիչ հրել», չկորցնել մասնագիտական լավատեսությունն ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Այսօր 9-ամյա մի երեխա ինձ ասում է․ «Գիտե՞ք, մենք ընտանիքում մի կարևոր օրենք ունենք․ երբեք ու երբեք միմյանց չենք խաբում, ամեն ինչ իրար հետ կիսվում ենք»։ Աչքերս կլորացրած հիացած նայում էի, թե որքա՜ն կազմակերպված ու լուսավոր ընտանիք է, և որքա՜ն պայծառ ապագա ունեն երեխաները:
Աղքատության խնդիրը չի լուծվի բարեգործությամբ․․․շատ բարերաների թվում է, որ իրենց տված լվացքի մեքենան, կովը, կարի մեքենան պիտի հրաշքներ գործեն, բայց ամեն ինչ այդքան պարզունակ ու հեշտ չէ․․․․ընտանիքները աղքատությունը հաղթահարելու համար «դրական ուղեկցման» կարիք ունեն, որը միայն մասնագետը կարող է ապահովել․․․բարերարները կարող են հրատապ աջակցության կարիք ունեցող դեպքերին արձագանքել, բայց դրանք «սոցիալական ասպիրին»-ի էֆեկտ ունեն ու երբեք չեն բուժի «ցավի» պատճառը։ Մասնագետն է, որ կկարողանա տեսնել երկարաժամկետ հեռանկարում ընտանիքի աջակցության ձևը․․․սարսափելի դժվար է, բայց անհնար չէ․․․
Մի բան, որ հիմա փորձում է անել պետությունը՝ անցում կատարելով պասիվ սոցիալական քաղաքականությունից ակտիվ սոցիալական քաղաքականության՝ զուտ բաշխման ծառայությունից անցնելով ակտիվացման քաղաքականության։
Այնուամենայնիվ 

Հրատապ աջակցություն պահանջող դեպքերը շատ են և ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ․․․ շուտով սեպտեմբերն է, երեխաները պիտի գնան դպրոց, բայց չունեն դպրոցական հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ։ Եթե պատրաստ եք աջակցել (թեկուզև օգտագործված, բայց լավ պահպանված՝ առանց լաքաների, ոչ հնամաշ), ապա խնդրում եմ ցանկացած աշխատանքային օր 09։30-18։00-ի ընթացքում մոտեցնել հետևյալ հասցեներից որևէ մեկը․
1․ ԵՐԵՎԱՆ․ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ, հասցե՝ Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցի 64, հեռախոսահամար՝ 060540150
2․ ՄԵԾԱՄՈՐ․ Ընտանիք և համայնք ԲՀԿ, Սուրբ Ղազար եկեղեցու հարևանությամբ, հեռախոսահամար՝ 094731306
3․ ԱՐՄԱՎԻՐ․ Ընտանիք և համայնք ԲՀԿ, Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարևանությամբ՝ Առաջնորդարանի շենք, հեռախոսահամար՝ 094195239
4. ԱԲՈՎՅԱՆ. Երեխաների աջակցության կենտրոն, նախկին Պիոներ պալատի շենք, 077 599434
No comments:
Post a Comment