The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 13 July 2022

Հաագայից` Դրենթեի նահանգային թանգարան


Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաներն այցելեցին Դրենթեի նահանգային թանգարան (Drents Museum): Նրանք մասնակցեցին Հայկական օրվան, հանդես եկան երաժշտական կատարումներով, դիտեցին  «Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցադրվող Հին Հայաստանի գանձերը ցուցահանդեսը: Ներկայացնում ենք այդ մասին Ինգա Դրոստի պատրաստած ռեպորտաժը:   

Ի՜նչ զվարճալի և ուրախ «հայկական օր» էր Ասենում հուլիսի 9-ին:

«Աբովյան» միության ավտոբուսը Հաագայից առավոտյան կանուխ մեկնեց Ասեն։ Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ մեր պատանեկան երգչախումբը արդեն ավտոբուսում կրկնում էր համերգի երգերը ստեղծելով հաճելի մթնոլորտ։

Ասենում զանազան միջոցառումներ և ելույթներ։ «Հայկական օրը» կազմակերպել էր Դրենթեի նահանգային թանգարանը (Drents Museum), Ռոմաշուկների ընտանիքի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկ էր նաև Հայաստանի դեսպանության մշակութային կցորդ Վիվիանա Քալաեջյանը։

«Աբովյան» պատանեկան երգչախումբը հանդես եկավ հայկական երգերով թե թանգարանում և թե թանգարանին կից հրապարակում, որտեղ տեղադրված էր  Ռոմաշուկ եղբայրների նախաձեռնությամբ կառուցված Նոյյան տապանը ներկայացնող փայտյա մեծ նավը։ Հարկ է նշել, որ Մասիս Դավթյանի «Հայաստան» մեներգը հուզեց ներկաներից շատերին։

Նույնպես գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Ալմելոյի «Զարթոնք» մանկապատանեկան պարախմբը:

«Արարատ» տրիոյի աշխույժ ելույթին արձագանքեցին ներկաներն ինքնաբուխ և անընդհատ աճող շուրջպարով։

Թանգարանի մուտքի մոտ մենք հանդիպեցինք Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ագնես Մյուլդերին, որի հետ առիթ ունեցանք մտքեր փոխանակել և լուսանկարվել։

Իհարկե կարևոր էր նաև մեր այցելությունը «Արարատի հմայքի ներքո, հին Հայաստանի գանձերը» տպավորիչ ցուցահանդեսին և թանգարանի խանութին, որտեղ վաճառվում էին Հայաստանին վերաբերող գրքեր և հայկական հնությունների նմուշներ:

Վերադարձը Հաագա ավտոբուսով դարձյալ շատ հաճելի և զվարճալի էր…

Հիշեցնում ենք, որ Հայաստանի մասին ցուցահանդեսը գործելու է` մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը,«Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը բաց է ժամը` 10-ից 18-ը:

Մանրամասնությունները կայքում.

https://drentsmuseum.nl/nl/tentoonstellingen/de-ban-van-de-ararat


.Inge Drost 

Wat een leuke en vrolijke “Armeense dag” in Assen!

De Abovian bus vertrok al vroeg uit Den Haag naar Assen. De jeugdzanggroep was al aan het inzingen onder leiding van Svetlana Aghadjanyan.

In Assen allerlei activiteiten, met dank aan Drents Museum en de familie Romashuk, en in aanwezigheid van Cultureel Attaché van de Ambassade van Armenië, Viviana Kalaejian.

De jeugdzanggroep Abovian gaf verschillende optredens, binnen in het Drents Museum en buiten op de Brink bij die mooie Ark van Noach. Masis Davtian zong prachtig solo (kippenvel).

Ook vrolijke dansoptredens van jeugddansgroep Zartonq uit Almelo.

Bij het optreden muziekgroep Trio Ararat ontstond een spontane en steeds groeiende kringdans van “iedereen”, ook van het publiek.

Verder o.a. ontmoeting en foto met Agnes Mulder, CDA Tweede Kamerlid uit Assen.

Vanzelfsprekend ook bezoek aan de tentoonstelling “In de ban van de Ararat” en aan de museumshop, waar het allemaal om draait!

En de terugreis naar Den Haag was weer supergezellig…..


No comments:

Post a Comment