Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր Միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը
Հունիսի 20-ին թվագրված մի նամակով՝ հասցեագրված Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին, տեղյակ է պահվում, որ հունիսի 16-ին Վեհափառ հայրապետն ու կարգապահական հանձնախումբը փոխանցում են, որ քահանա Տեր Արմենը ծառայության վերաբերյալ հանդես գա զղջումնագրով և երկրորդ դեպքում Տեր Արմենին հորդորվում է դադարեցնել հրապարակային գործունեությունը` իմա դադարեցնել քարոզչությունը սոցիալական ցանցերում:
Տեր Արմենն ավելի շատ տարակուսած է սոցիալական ցանցերում իր քարոզչությանը արգելելուն, երբ արդեն բավականին մեծ լսարան ունի ու հավատացյալներն ամեն օր սպասում են նրա քարոզին: Նրա ֆեյսբուքյան «Հանապազօրեայ հաց» խորագրով էջն ունի 22 հազարից ավելի բաժանորդ, նմանապես յութուբյան ու ինստագրամյան էջերը:
Անգամ «Կլոր սեղանի» հյուրերից է եղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ աքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, ով պատասխանել է հավատացյալների շատ ու շատ հարցերին:
Այդ իսկ պատճառով, քանի որ հարցը վերաբերվում էր «Հանապազօրեայ հաց» ու հրապարակային մյուս հաղորդաշարերին՝ Տ. Արմենը որոշեց նամակը կարդալ և քննարկել հավատացյալների իր լսարանի հետ` ուղիղ եթերով, լսել ունկնդիրների կարծիքն ու դիտողությունը ու ամփոփ առաջարկություններն ուղարկել վերադաս հոգևոր հայրերին:
Տեր Արմենը այդպես էլ վարվեց, բոլոր առաջարկություներն ու ուղիղ հեռարձակման մոտ 2,5 ժամից անցնող հղումն ուղարկեց Հռոմ՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին, որն էլ իր հերթին պետք է տեղյակ պահեր Սուրբ Էջմիածնի համապատասխան ատյաններին: Պատասխանը ստացվեց բառացի մի քանի ժամ հետո: Թե ինչպես է ստացվել, որ Էջմիածնում այդքան երկար տեսահոլովակը՝ այդքան կարճ ժամանակում հասցնել քննարկել, կարդալ մեկնաբանությունները, լսել հնչեցված կարծիքները ու եզրահանգման գալ` այդպես էլ Տեր Արմենը չի կարողանում ըմբռնել: Կայծակնային արագությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ուղարկած ու այնտեղից էլ Տեր Արմենին փոխանցված նամակն ավելի քան խիստ էր: Այս անգամ մինչև երեքշաբթի (երեկ) Տեր Արմենը պետք է հստակ արտահայտեր իր վերաբերմունքը վերոնշյալ հարցերին: Քահանան գտնում է, որ սոցիալական ցանցերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ պետք է Աստծո խոսքը քարոզվի ու նա դա հստակ անելու է մինչև վերջ: Որտե՞ղ է խնդիրը:
Ինչո՞ւ է այսպէս...
Մանրամասները տեսանյութում
Նամակի տեքստերը .
No comments:
Post a Comment