The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 29 June 2022

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր Միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

  Հունիսի 20-ին թվագրված մի նամակով՝ հասցեագրված Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին, տեղյակ է պահվում, որ հունիսի 16-ին Վեհափառ հայրապետն ու կարգապահական հանձնախումբը փոխանցում են, որ քահանա Տեր Արմենը ծառայության վերաբերյալ հանդես գա զղջումնագրով և երկրորդ դեպքում Տեր Արմենին հորդորվում է դադարեցնել  հրապարակային գործունեությունը` իմա դադարեցնել քարոզչությունը սոցիալական ցանցերում:

Տեր Արմենն ավելի շատ տարակուսած է սոցիալական ցանցերում իր քարոզչությանը արգելելուն, երբ արդեն բավականին մեծ լսարան ունի ու հավատացյալներն ամեն օր սպասում են նրա քարոզին: Նրա  ֆեյսբուքյան «Հանապազօրեայ հաց» խորագրով էջն ունի 22 հազարից ավելի բաժանորդ, նմանապես յութուբյան ու ինստագրամյան էջերը:

Անգամ «Կլոր սեղանի» հյուրերից է եղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ աքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, ով պատասխանել է հավատացյալների շատ ու շատ հարցերին:

Այդ իսկ պատճառով, քանի որ հարցը վերաբերվում էր «Հանապազօրեայ հաց» ու  հրապարակային մյուս հաղորդաշարերին՝ Տ. Արմենը որոշեց նամակը կարդալ և քննարկել հավատացյալների իր լսարանի հետ` ուղիղ եթերով, լսել ունկնդիրների կարծիքն ու  դիտողությունը ու ամփոփ առաջարկություններն ուղարկել  վերադաս հոգևոր հայրերին:

Տեր Արմենը այդպես էլ վարվեց, բոլոր առաջարկություներն ու ուղիղ հեռարձակման մոտ 2,5 ժամից անցնող հղումն ուղարկեց Հռոմ՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին, որն էլ իր հերթին պետք է տեղյակ պահեր Սուրբ Էջմիածնի համապատասխան ատյաններին: Պատասխանը ստացվեց բառացի մի քանի ժամ հետո: Թե ինչպես է ստացվել, որ Էջմիածնում այդքան երկար տեսահոլովակը՝ այդքան կարճ ժամանակում հասցնել քննարկել, կարդալ մեկնաբանությունները, լսել հնչեցված կարծիքները ու եզրահանգման գալ` այդպես էլ Տեր Արմենը չի կարողանում ըմբռնել: Կայծակնային արագությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ուղարկած ու  այնտեղից  էլ Տեր Արմենին փոխանցված նամակն ավելի քան խիստ էր: Այս անգամ մինչև երեքշաբթի (երեկ) Տեր Արմենը պետք է հստակ արտահայտեր իր վերաբերմունքը վերոնշյալ հարցերին: Քահանան գտնում է, որ սոցիալական ցանցերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ պետք է Աստծո խոսքը քարոզվի ու նա դա հստակ անելու է մինչև  վերջ: Որտե՞ղ է խնդիրը: 

Ինչո՞ւ է այսպէս...

Մանրամասները տեսանյութում



Նամակի տեքստերը .





No comments:

Post a Comment