Страницы

Monday, 27 June 2022

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի հայացքով


Այդ զարմանահրաշ երկիր Նիդերլանդները

Զարմանահրաշ երկիր է Նիդեռլանդները, իր բազմազանությամբ և կայուն զարգացած համակարգով։
1. Երկիր, ուր օրինական իրագործվում է մարմնավաճառությունն ու թմրանյութերի(մարիխուանայի) ազատ վաճառքը, զուգահեռաբար խիստ կայացած է բարձր եկամտահարկերի և տուգանքների հաշվին ամենակարևոր ոլորտները' առողջապահություն, տնտեսությունը, կրթությունն ու իրավական ոլորտը։
2. Պետք է նշել, որ տարբեր երկրներից եկած ներգաղթյալները պահում են երկրի և կյանքի որակի բալանսը, բացի տեղացի նիդեռլանդցիների ներդրումից։ Ներգաղթյալներն էլ ունեն իրենց ահռելի ներդրումն ու ազդեցությունը երկրի զարգացման և մուլտիմշակույթի փոխադարձ հարգման մեջ։
Введите описание картинки
3. Ինչպես բազմիցս նշել էի նախորդ հոդվածներում, որ Հոլանդիան շատ հարմար և ինտեգրված համակարգ ունեցող երկիր է տարեցների, հաշմանդամություն և տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների և մարդկանց համար։ Աշխատաշուկայում պարտադիր տոկոս է կազմում հաշմանդամություն ունեցող աշխատողները. բազմիցս խանութներում կամ սուպերմարկետներում անձամբ տեսել եմ լսողական ապարատներ և ակնոցներ կրող աշխատողներ։
Введите описание картинки
4. Չկա այստեղ բարդույթ, հավատացեք, խնդալիք է և այլն, տեսնում եմ, թե այս ամռան շոգին ինչ հավեսով են հեծանիվ քշում 70 անց տարեց մարդիկ, կարճ շորտերով կամ յուբկայով, առանց բարդութավորվելու, թե ինչ կերևա, կամ ինչ կխոսեն մարդիկ. պարզապես վայելում են կյանքն ամբողջությամբ։ Միջին կամ տարեց մարդկանց համար ո՛չ միայն բարդույթ չկա, այլև առողջական "գանգատներ" երևի թե չկա, ուշք չեն դարձնում։ Ակտիվ, սպորտային հանգիստ են անում, գնում են լեռներ, ուսապարկերով բարձրանում, մագլցում, (որ ես ինքս էլ այդ քայլը չէի համարձակվի անել ), վրաններ խփում եսիմ որտեղ բնություն կա, քնում մի քանի օր։ Դրանից հետո նավակով կամ սեփական հնարավորություններով շրջագայում են իրենց ուզած երկրներում, քաղաքներում։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ ու պատրաստի չի, որքան թվում է, շատ կենտրոնացած են աշխատում դեռ վաղ տարիքից'(12-13 տարեկանից) թողնելով աշխատամոլի տպավորություն, բայց արքայավարի հանգիստ են անում իրենց վաստակածով։
Введите описание картинки
5. Առողջական գանգատ կամ հարցեր ունես, հոգս չէ. տնային բժշկի հետ(Huisarts) պայմանավորվում ես, հանդիպում, նկարագրում ես գանգատները(klachten)որից հետո նա կամ տեղում դեղորայք է նշանակում բուժզննումից հետո, կամ էլ ուղղորդում հիվանդանոցի այս կամ այն բաժնի մասնագետի մոտ։ Ամեն ինչ ապահովագրությամբ է արվում, անգամ նշանակված դեղորայքը հիմնականում ձրի ես ստանում ուղղորդված դեղատնից։ Բայց վայն եկել է, եթե տնային բժիշկի հետ նշանակված հանդիպմանը չես ներկայացել առանց նախապես իրազեկելու. հասնում է տուգանքի վճարում։ Այս է օրենքը, որ բոլորը հասկանալով հարգում են։
Введите описание картинки
6. Նկատել եմ նաև, որ դեղատների դիմաց հատուկ տերմինալներ կան, ուր համապատասխան կոդեր հավաքելուց դու կարող ես ստանալ տնային բժիշկի կողմից նշանակված դեղորայքի փաթեթը, երբ դեղատունը փակ է և աշխատանքային ժամը ավարտվել է։ Այդ տերմինալների հետևում ռոբոտներ կան, որ համապատասխան կոդեր ստանալուց գցում է դեղորայքային փաթեթը։
Введите описание картинки
7. Վերը նշված տնային բժիշկի(Huisarts) հիմնական մինուսներից մեկն այն է, որ եթե երիտասարդ ես կամ միջին տարիքի ու ինչ ցավ ունես, որտեղ էլ որ ցավ ունենաս, համատարած "Պարացետամոլի" 2 հաբ են նշանակում ու սպասում, եթե չի անցնում ցավը և խորանում է, նոր իրենք բուժզննում են անում և խիստ անհրաժեշտության դեպքում ուղղորդում հիվանդանոցի համապատասխան բաժին։ Եթե տնային բժիշկից ուզում ես անկախ լինես և ինքնուրույն դիմես հիվանդանոց, ուրեմն ստիպված ես շատ բարձր գումարներ վճարել. այստեղ բժիշկի, վիրաբույժի, հոգեբանի, սոցիալական աշխատողի 1 ժամը բավական թանկ է։
Введите описание картинки
8. Բոլոր բնակելի շենքերում, կառույցներում խստիվ արգելված է օրենքով երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 7-ը լռությունը խախտել բարձր ձայներով, շինարարական կամ երաժշտական աղմուկով: Եթե այն պատահում է, նախազգուշացում են սկզբում, կրկնվելու դեպքում' ոստիկանություն և տուգանք։
Շարունակելի...
Введите описание картинки
Աննա Մարտիրոսյանի նախորդ գրառումները

No comments:

Post a Comment