Ըստ մամուլի հաղորդումների ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին, երբ վերջինս հրաժարվել է վճարումները ռուսական ռուբլով կատարել։
Մատակարարումների դադարեցումը նշանակում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 1-ը, Նիդերլանդները մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ չի ստանա։
Մատակարարումների պակասը փոխհատուցելու նպատակով, հոլանդական գազատրանսպորտային Gasunie ընկերությունը հրատապ տերմինալներ է կառուցում հեղուկ գազի վերամշակման համար։ Ակնկալվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն աշնանը:
Մայիսի 30-ի աշխատանքային օրվա վերջում «Գազպրոմը» «GasTerra»-ից ապրիլին առաքված գազի դիմաց վճարը չի ստացել, հոլանդական GasTerra-ն ընդունում է, որ ապրիլ ամսվա հաշիվը չի վճարվել։ «Մենք անհնարին ենք դարձրել այդ վճարումը, քանի որ վճարման պայմանները միակողմանիորեն փոխվել են», - ասել է մամուլի խոսնակը։ «Գազպրոմի» տեսանկյունից հոլանդացի գազի վաճառողը դեֆոլտ է արել.
Արդեն 5 երկրների համար դադարեցվել է ռուսական գազի մուտքը, ըստ մամուլի հոլանդացի սպառողների վրա այն անմիջական ազդեցություն չի ունենա:
No comments:
Post a Comment