Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում զբոսայգի է հիմնել, որի բացումը տեղի ունեցավ այսօր՝ Հունիսի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ՝ իր Արթուր Աբրահամի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի և բազմաթիվ երեխաների ու նրանց ծնողների մասնակցությամբ:
Երեխաների ժամանցի կազմակերպման, լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:
Սա Արթուր Աբրահամի լավագույն նվերն էր երեխաներին, նաև իր հոր ծննդյան օրվա կապակցությամբ:
No comments:
Post a Comment