2022 թվականին Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։ Հայտերի ընդունման գործընթացն արդեն մեկնարկել է։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. մայիսի տասն է։ Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան թավջութակահարներ։
Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
No comments:
Post a Comment