Նիդեռլանդներ երկրի երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի լիներ նաև մեր հայրենիքում👇👇..
Հյուրասիրություն
Հոլանդացիները շատ հետաքրքիր են հյուրասիրության մեջ։ Իրենց համար ճաշկերույթը մարդկանց հետ ծանոթանալու, զրուցելու և շփվելու լավագույն առիթներից է, քան բուն ուտել/խմելը։ Իրենք էլ ունեն համեղ խոհանոց, սիրում են համեղ սնվել, բայց չափի մեջ։ Ի տարբերություն հայկական նախապես պատրաստ, դասավորված ճոխ ուտեստներով դրված սեղանի😂🤣, նիդեռլանդցիները անգամ առանց սփռոցի փայտյա որակյալ սեղանի շուրջ են սիրում հավաքվել, ամենուրեք դեկորատիվ աքսեսուարներ և մոմեր կվառեն։ Նախքան ճաշելը, սկզբում կսիրեն գինիով գավաթները ձեռքին զրուցել, որ կարող է հավես ժամեր տևել🤷։ Այնուհետև, հենց տեղում բաց խոհանոցում թարմ ճաշ կպատրաստեն ու մեջքի հետևից, տնական ձևով կզրուցեն, հետաքրքիր, զվարճալի պատմություններ կպատմեն։ Ավելորդ ճոխությունների կարիք չկա։ Ամեն ինչ իրենց հերթով, ճաշատեսակներ կլցնեն յուրաքանչյուրի ափսեին և բանջարեղենային սալաթի հետ կմատուցեն. եթե պետք է ավելացնել, նորից կմատուցեն😁։ Իսկ վերջում տնական համեղ սարքած խնձորով թխվածք, անգամ տանձի մուրաբա(մի քանի ժամ են ընդհանրապես դա սարքում' խմիչքով)։ Նյամ Նյամ😋, heerlijk/lekker (համեղ, համով):
Հեռուստատեսություն
Այստեղ, բոլոր հոլանդական ալիքներով հետաքրքիր և բազմաբովանդակ հաղորդումներ կան, նախատեսված մանուկներից մինչև տարեց մարդկանց համար։ Անգամ ընդմիջվող գովազդներն էլ հետաքրքիր են, ուսուցանող, երբեմն սոցիալական բնույթի գովազդներ կան։ Ալիքներ կան, երբ ֆիլմի կամ հաղորդման ցուցադրման ժամանակ զուգահեռ սուբտիտելներ են գրվում, կարդում ես։ Դա շատ է հեշտացնում նաև լսողական խնդիրներով անձանց համար։ Հայհոյանքներով լի և սթրեսային սերիալները բացառված են։ Մինչև օրս անգամ ամերիկյան հայտնի հումորային "Friends" սերիալն էլ կցուցադրեն։
Դաստիարակություն
Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, որ հոլանդացի երեխաները համարվում են աշխարհում ամենաերջանիկ երեխաներից մեկը։ Գիտեք ինչու, որովհետև բացի պետական հոգածությունից, ծնողները երեխաներին այս կյանքին փոքրուց են պատրաստում և վարժեցնում։ Մի կողմից շատ չեն ճնշում երեխաներին, իրենց կոնտրոլի տակ շատ չեն պահում։ Երեխան ազատ է իր նախասիրությունների, ընկերներ ընտրելու, շփվելու, խաղալու, գետնին ընկնելու կամ որևէ իր գցելու, կոտրելու, սխալվելու, իր ապագան կերտելու, կրթություն, մասնագիտություն ընտրելու մեջ, եթե իհարկե վտանգավոր բան չկա։ Ծնողները օգնում են իրենց ներածին չափով, ուղղություն և խորհուրդներ տալիս, բայց չեն ստիպում կամ ճնշում և իրենց անձը չեն տանջեցնում երեխային որևէ բան չպատահելու պահով։ Լավ է թե վատ, այս է և երեխան ինքնակառավարման հմտություններ է ձեռք բերում, ինքնուրույն կյանքին պատրաստվում։ Շփվող, ժպտերես, անուշիկ փայլող հայացքներով նորություն են ման գալիս ամենուրեք, փորձում են մեծի պես օգնել իրենց փոքր քրոջ/եղբորը, ծնողներին։ Իսկ եթե երես է առնում կամ որևէ խաղալիք է պնդում երեխան, որ գնեն, ապա շատ համբերատար, խիստ ձևերով բացատրում է ծնողը և երեխան տեղն է դնում ուզած խաղալիքը։ Կլացի երեխան, թողնում են հանգիստ երկար մինչև կվերջացնի🙈🙉։ Արգելված է բարձր բղավելը, ապտակել, հարվածել և այլն։
Բնական աղետների դիմակայություն
Այստեղ, հատկապես ձմռան ամիսներին շատ են փոթորիկներ տեղի ունենում, տեղի բնակիչները վաղուց սովոր են և պատրաստ, երբեմն հումորով դիմավորում։ Բոլոր հնարավոր նախազգուշական և հետփոթորիկյան միջոցառումներ են իրականացվում ամեն քաղաքում։ Գոյություն ունի հատուկ շտապօգնության շրջիկ ծառայություններ, ովքեր իրենց աշխատանքային մեքենաներով շրջում են թաղեթաղ, փորձելու օգնության հասնել տարբեր դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց կամ շտկում աղետից պատճառված հետևանքները։
Այսքանը, շարունակելի...
No comments:
Post a Comment