Յուրի Նավոյանը |
Ռուսաստանի ամենատարբեր հայ համայնքներ ու կազմակերպություններ իրենց գործունեության հիմքում խնդիր են դրել ուժերին ներածին չափով սատարել, օգտակար լինել Հայաստանին: Դրանցից մեկը ДИАЛОГ (Երկխոսություն) կազմակերպությունն է, որը ղեկավարում է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը:
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հատկապես կարևորում է ռուս-հայկական միջխորհրդարանական երկխոսությունը՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների հետ։ Խորհրդարանական տարբեր լսումներին և համատեղ նիստերին մասնակցելուց բացի, ԴԻԱԼՈԳԸ նաև համատեղ թեմատիկ միջոցառումներ է անցկացրել և շարունակում անցկացնել Մոսկվայի և Երևանի խորհրդարանական կառույցների հետ։ Բավական է հիշել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին էր 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում Հայաստանի Անկախության օրվան նվիրված «Հայաստանի գույները» ցուցահանդեսը։ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշում է, որ Ռուսաստանի հայկական սփյուռքը նշանակալի գործոն է, որը կարող է նպաստել միջպետական հարաբերությունների և տնտեսական գործընկերության զարգացմանը.
(ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության շրջանակներում), կլոր սեղան «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրները» թեմայով։ 2020 թվականի փետրվար (Հայաստանի Ազգային ժողովի Տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ): Պատերազմից առաջ, ընթացքում և հետո, կազմակերպությունը շարունակել է իր ազգանպաստ գործունեությունը ներառյալ միջպետական հարաբերությունների և տնտեսական գործընկերության բնագավառներում։
Երբ ցանկացանք կազմակերպության աշխատանքների մասին ավելի մանրամասն հարց ուղղել կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին, նա համեստաբար ասաց, որ իրենք չեն գովազդում այն ինչ անում են, քանի որ իրենց ողջ գործունեությունն ուղղված է հայրենիքի խնդիրներին։ "Բացի դրանից մենք ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք Արցախի անվտանգային, ենթակառույցների զարգացման, ականազերծման ազգային կենտրոնի զարգացման, բնակաշինության և այլ հարցերով: Բայց արդյո՞ք տեղին է այդ մասին բարձրաձայնելը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի Արցախի հիմնախնդրի ներկա փուլին անդրադառնալը, այլ ոչ թե թվարկել, թե մենք ինչ ենք անում," - ասաց պ․ Նավոյանը և հավաստիացրեց, որ Նիդերլանդական Օրագրի առաջադրած հարցերի առնչությամբ առաջիկայում հնարավոր կլինի անմիջական, կենդանի հարցազրույց ունենալ, երբ Երևանում լինի:
Այսօր ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ և Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ (2022 թ. հունվարի 20-21-ը) կայցելի Ռուսաստանի Օմսկի մարզ: Բավականին լավ նախադրյալներ կան Հայաստանի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև առևտրա-տնտեսական ու այլ ոլորտներում ամուր կապեր ստեղծել: Օմսկի մարզը գտնվում է Սիբիրի հարավ-արևմտյան մասում և մոտ երկու միլիոն բնակչությամբ զբաղեցնում է 141, 1 կմ² տարածք: Այստեղ ավելի քան քառասուն հազար հայեր են ապրում: Օմսկի մարզը առավելապես հայտնի է ռազմական, աէրոտիեզերական և գյուղատնտեսական մեքենաշինությամբ, նավթաքիմիական, թեթև և սննդի արդյունաբերությամբ: 2017 թ. հոկտեմբերից մարզի ղեկավարը Ալեքսանդր Բուրկովն է:
Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ
Նիդ.օրագիր
Քաղ.Երևան
No comments:
Post a Comment