The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 19 January 2022

Հայկական դպրոցը որպես հայեցի դաստիարակության կարևորագույն օղակ

Այսօր, այս դժվարին ժամանակաշրջանում, երբ ազգիդ ու պետությանդ առջև օրօրի դրվում են նոր մարտահրավերներ, առավել քան երբևէ, կարևորվում է ազգապահպանության, հայապահպանության ու հայեցի դաստիարակության դերը ինչպես սփյուռքում, այնպես էլ Մայր Հայրենիքում ու Արցախում։ Այս առումով անգնահատելի է դպրոցների և ուսուցիչների առաքելությունը, վերջիններս անհատապես պետք է կրեն յուրօրինակ, անհատական պատասխանատվություն սեփական ժողովրդի ու նրա պատմության առջև։ Հայի ինքնության հարատևությունը, հայ մնալու երաշխիքը պայմանավորված են հենց դպրոցի ու ուսուցչի գոյությամբ ու զորությամբ։ Այդպիսի դպրոցներից է      ք. Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, որի ողջ ուսուցչական կազմի գերխնդիրն է Հայ մարդու, արժանապատիվ քաղաքացու դաստիարակությունը։ Այս դպրոցի նման միջոցառումներից մեկին արդեն անդրադարձել ենք:  Դպրոցը միշտ աչքի է ընկել ռազմահայրենասիրական միջոցառումներով, հայրենիքը ճանաչելու համադպրոցական արշավներով, ինչպես նաև ամեն տարի հաղթանակած օլիմպիական աշակերտների ու անվճար հիմունքներով ընդունված դիմորդների մեծ թվով։

Աշակերտների հայեցի դաստիարակության գործում մեծ ավանդ ունի դպրոցի պատմության, ՀԵՊ-ի վաստակաշատ, ՀՀ լավագույն ուսուցչի կոչմանն արժանացած ուսուցչուհի Լիանա Փիրումյանը, ով համալսարանական կրթությունն ստանալուց հետո արդեն 26 տարի մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կրթում, դաստիարակում է մատաղ սերնդին։ Լինելով պատմության, ՀԵՊ-ի մասնագետ, Փիրումյանը կարևորում է աշակերտների մեջ ազգային, քրիստոնեական ու բարոյական արժեքների դաստիարակումն (հայրենասիրություն, ազատատենչություն, մարտունակություն, քաջություն) ու մշակութային ժառանգականության դերը` էթնիկ ինքնության պահպանման գործում։ Վերջին 10 տարիների ընթացքում նրա աշակերտները, մասնակցելով հայոց պատմություն և ՀԵՊ առարկաների առարկայական օլիմպիադաներին, մշտապես զբաղեցրել են մրցանակային տեղեր` բերելով I,II,III կարգի դիպլոմներ ու գովասանագրեր։ ՀՀ ԿԳՄՍ-ի,ՀՀ ՊՆ-ի, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի ու Կոտայքի թեմի առաջնորդի կողմից Լիանա Փիրումյանն արժանացել է պարգևների, շնորհակալագրերի ու «Գիր օրհնության և գնահատանքի» պատվոգրերի իր բարեխիղճ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ շոշափելի ձեռքբերումների համար։

Նաիրա Գասպարյան

 «ՆԻԴ.օրագրի համար»






No comments:

Post a Comment