The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 December 2021

Նիդերլանդներում է տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

Հաագա/18.12.2021/Նիդ.օրագիր Տարեմուտյան այս օրերին Նիդերլանդներում է հյուրընկալվել շնորհալի երիտասարդ թավջութակահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ՝ Նարեկ Հախնազարյանը: Նրա առաջին համերգը տեղի ունեցավ Հաագայի Ամարեյի Residentie նվագախմբի հետ՝ Magic Night ծրագրի շրջանակում: Համերգը բացվեց Վալդվեբենի հովվերգական տեսարանով՝ Վագների Զիգֆրիդ օպերայից, որին հաջորդեց Էլգարի լիրիկական, խիստ ռոմանտիկ թավջութակի կոնցերտը: Այն գերազանց է կատարում մեր հայրենակից Նարեկ Հախնազարյանը, ով ի դեպ այստեղ առաջին անգամ է համագործակցում դիրիժոր Նիկոլաս Կոլոնի հետ։ Հանդիսատեսը վերջում վայելեց նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը։ Համերգին ներկա՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ համերգը բացառիկ ու ֆանտաստիկ համարելով՝ շատ տպավորված են:



Մեր հայրենակցի հաջորդ համերգը տեղի կունենա Ամստերդամում դեկտեմբերի 27-ի երկուշաբթի օրը ժ.14:15 - 15:15
Concertgebouw-ի հանրահայտ գլխավոր դահլիճը, որտեղ ելույթ է ունենալու Նարեկը, աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, որը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով և հատուկ մթնոլորտով: Գլխավոր դահլիճն իր պատմությունն է կերտել։ Այստեղ իրենց ստեղծած գործերով ելույթներ են ունեցել Գուստավ Մալերը , ինչպես և Ռիչարդ Շտրաուսը և Իգոր Ստրավինսկին։ Սերգեյ Ռախմանինովը գլխավոր դահլիճում նվագել է սեփական դաշնամուրի կոնցերտները։ Այստեղ են նաև լեգենդար կատարումներ ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լեոնարդ Բերնշտեյնը, Վլադիմիր Հորովիցը և Եհուդի Մենուհինը։
Введите описание картинки
Նարեկ Հախնազարյանը որպես մենակատար հանդես է եկել Փարիզի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ և Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Berliner Konzerthausorchester-ի, Ստոկհոլմի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Տոկիոյի NHK սիմֆոնիկ նվագախմբի , Չիկագոյի, Լոս Անջելեսի, Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի և Սեուլի Ռոտերդամի ու Նիդեռլանդների ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Մանֆրեդ Հոնեկը, Նեմե Յարվին, Հանու Լինթուն, Տոմաշ Նետոպիլը, Ջանանդրեա Նոսեդան և Տուղան Սոխիևը։ Որպես BBC-ի նոր սերնդի նախկին արտիստ, նա ելույթ է ունեցել BBC-ի գրեթե բոլոր նվագախմբերի հետ:

Նարեկ Հախնազարյանը կաարումներով հանդես է եկել ամենաչանաչված համերգասրահներում ու փառատոններում, ինչպիսին Wiener-ը, Berliner Konzerthaus-ը, Լոնդոնի Wigmore Hall-ը, Փարիզի Salle Pleyel-ը, Նյու Յորքի Carnegie Hall-ը, Verbier-ը և Rheingau-ը , ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի տարբեր համերգային փառատոնները: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:
Նա նվագում է Ժոզեֆ Գուարներիի 1707 թվականի գործիքի վրա։

No comments:

Post a Comment