The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 5 December 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. Նոյեմբեր



Մեր ընթերցողին ենք ներկայացնում Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն կայքի նոյեմբեր ամսվա հուշագրավ հրապարակումները:

2 Նոյեմբեր
Դեսպան Տիգրան Բալայանի այցը Նիդերլանդների Օվերայսել նահանգ
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Նոյեմբերի 1-ին դեսպան Տ. Բալայանն այցելեց Նիդերլանդների Օվերայսել նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։ Հանդիպումների ընթեցքում զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես, նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկեցին 2022 թ. Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Visit of Ambassador Tigran Balayan to Overijssel Province of the Netherlands
On 1 November 2022, Ambassador Tigran Balayan visited Overijssel Province of the Netherlands where he met King's Commissioner (Governor) Andries Heidema, Mayor of Almelo Arjen Gerritsen and chairman of Almelo-Ejmiatsin cooperation committee, member of Almelo city council Wouter Teeuw.
In the course of the meeting the parties touched upon the issues of decentralized cooperation, in particular implementation of socio-economic and cultural projects in Ejmiatsin town with participation of the Dutch enterprises.
Another topic of discussion was the course of preparation of the events dedicated to the 30th anniversary of diplomatic relations between Armenia and the Netherlands in 2022.
Введите описание картинки
10 Նոյեմբեր
Ter gelegenheid van de verjaardag van het staken van de agressie van Azerbeidzjan publiceerde het Nederlandse Dagblad het opiniestuk van ambassadeur Tigran Balayan
10 Նոյեմբեր
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։
Введите описание картинки
12 Նոյեմբեր
«Հայկական երաժտություն և պար» խորագրով համերգ Հաագայում
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Նոյեմբերի 11-ին «Աբովյան» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Հաագայի «Դակոտա» թատրոնում տեղի ունեցավ Հայկական երաժշտության և պարերի համերգ: Նիդերլանդների «Ciconia Consort» լարային նվագախմբի կատարմամբ հնչեցին ականավոր հայ երաժիշտների ստեղծագործություններ, այդ թվում՝ Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենի»-ն և «Իմ եղեգ»-ը, Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ը:
Երաժշտական կատարումներն ուղեկցվում էին «Աբովյան» մշակութային միության մանկական պարային խմբի գեղեցիկ կատարումներով: Համերգի ավարտին Աբովյան մշակութային միությունը կազմակերպել էր հայկական ուտելիքների և խմիչքների հյուրասիրություն։
Համերգին ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դիվանագիտական կորպուսի մի շարք այլ անդամներ, այդ թվում՝ դեսպաններ, Հաագայում հավատարմագրված միջազգային կառույցների, ինչպես նաև Նիդերլանդների պետական կառույցների ներկայացուցիչներ:
Concert of “Armenian Music and Dances” in The Hague
On 11 November, on the initiative of the “Abovyan” Armenian Cultural Association, a concert of Armenian music and dances took place at the Dakota Theater in The Hague. The Ciconia Consort string orchestra of the Netherlands performed works of prominent Armenian musicians, including “Cherry Blossom” and “My Reed” by Khachatur Avetisyan, “Dance of Vagharshapat” by Komitas.
The music was accompanied by beautiful performances of the children's dance group of “Abovyan” Cultural Association. After the concert, a reception of Armenian food and drinks was organised by the “Abovyan” Cultural Union.
The concert was attended by the Ambassador of the Republic of Armenia to the Netherlands Tigran Balayan, and a number of other members of the diplomatic corps, including ambassadors, representatives of international organizations accredited in The Hague, as well as of the state institutions of the Netherlands.
13 Նոյեմբեր
Введите описание картинки
Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունեց Էյնդհովենում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆին և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին։ Կողմերն արդյունավետ քննարկում ունեցան մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացման համար։
On 13 November 2021 President of Football Federation of Armenia Armen Melikbekyan received Honorary Consul of Armenia Willy van de Kerkhof and Nico Schermers, The Ambassador of the Netherlands in Armenia . The sides held a fruitful discussion on several projects, which can be of vital importance aimed at further development of football in Armenia.
17 Նոյեմբեր
Հայաստանի պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը
Введите описание картинки
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ս․թ․ նոյեմբերի 15-19-ը Հաագայում ընթացող Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը, որի ընթացքում պատվիրակության անդամ Վիվիանա Քալաեջյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած միմյանց հաջորդող պատերազմներում ականների և պայթուցիկ այլ նյութերի կիրառման ծանր հետևանքներին, 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջ եկած նոր մարտահրավերներին և խնդրի առնչությամբ հայկական կողմի մոտեցումներին։
The delegation of the Republic of Armenia participated as an observer to the Nineteenth Meeting of the States Parties of the Convention on the Prohibition of the Use, Stockpiling, Production and Transfer of Anti-Personnel Mines and on their Destruction
The delegation of the Republic of Armenia participated as an observer to the Nineteenth Meeting of the States Parties of the Convention on the Prohibition of the Use, Stockpiling, Production and Transfer of Anti-Personnel Mines and on their Destruction, taking place on 15-19 November in The Hague. During the meeting Viviana Kalaejian, member of the Armenian delegation, delivered remarks on the severe consequences of the use of mines and other ordinances of war by Azerbaijan in the consecutive wars that it has unleashed against Armenia and Nagorno-Karabakh since the beginning of 1990s, the new challenges posed by the aggression against Artsakh unleashed by Azerbaijan in 2020 and the Armenian approach to the issue.
23 Նոյեմբեր
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ
Введите описание картинки
Ինչպես հայտնում է Նիդերլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիան - FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը ՝ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։
Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից։
26 Նոյեմբեր
«Volkskrant»-ը հոդված է հրապարակել հայկական հագուստի արտադրության մասին
Введите описание картинки
26 Նոյեմբեր
Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին
Նոյեմբերի 23-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «LINKS Europe»-ի կողմից կազմակերպված «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին։ Արձագանքելով հիմնական բանախոսների ելույթներին՝ դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից իրավիճակի շարունակական սրմանն ի պատասխան երկու կողմերին ուղղված ընդհանրական կոչերի անընդունելիությանը, հայ ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին։
Դեսպանը նշեց, որ ուրախ կլիներ կիսվել Հայաստանի հաջողության պատմություններով, ինչպիսիք են՝ Եվրապոլի և Հորիզոն Եվրոպայի հետ համաձայնագրերի ստորագրումը, Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի ստորագրումը, սակայն իրավիճակը թույլ չի տալիս։ Դեսպանն ընդգծեց, որ այս պայմաններում ԵՄ-ի՝ աշխատանքի շարունակումը, ասես ոչինչ չի եղել մոտեցումը ոգեշնչում է նոր սադրանքների և պատերազմական հանցագործությունների, և որ Ադրբեջանի մասնակցությունը Արևելյան գործընկերությանը հակասում է վերջինիս արժեքներին և սկզբունքներին։
Ընդգծեց նաև Հայաստանի հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին, որը կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ Նիդերլանդների խորհրդարանում այդ պահին քննարկվող բանաձևերին, որոնք կոչ են անում կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել սահմանին ԵՄ անկախ առաքելություն տեղակայելու ուղղությամբ։
Դեսպանը նշեց, որ ԵՄ ներգրավումը վստահաբար անհրաժեշտ է տարածաշրջանին։ «Մեզ անհրաժեշտ է համարձակ Եվրոպական միություն, որը չի կիրառում երկակի ձևաչափեր», - ընդգծեց դեսպան Բալայանը։
Հաշտեցման ծրագրերի առնչությամբ դեսպանը շեշտեց, որ, ցավոք, ԵՄ այդ ծրագրերը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ այդ ծրագրերին Ադրբեջանից մասնակցած ցանկացած անձ սրտանց պաշտպանում էր ագրեսիան և, որ ավելի հիասթափեցուցիչ է՝ պատերազմական գործողությունները։
Введите описание картинки
Ambassador Tigran Balayan attended the Conference with the theme “The EU and its Eastern Neighbourhood”
On 23 November, Ambassador Tigran Balayan attended the Conference organised by “LINKS Europe” with the theme “The EU and its Eastern Neighbourhood”. In reaction to the speeches of the key-note speakers, the Ambassador delivered remarks on the current situation in the region, inadmissibility of the generic calls on both sides in response to the continuous escalation by Azerbaijan, the issue of Armenian prisoners of war and civilian captives.
The Ambassador stated that he would be pleased to share the success stories of Armenia, such as the signed agreements with Europol and Horizon Europe and the Common Aviation Area Agreement, but unfortunately the situation does not allow that. The Ambassador underlined that in these circumstances, the EU’s business as usual approach inspires new provocations and war crimes and that Azerbaijan’s participation in the Eastern Partnership is inconsistent with its values and principles.
He underlined Armenia’s commitment to the principle of peaceful resolution of conflicts, which was blatantly violated by Azerbaijan. In this context, the Ambassador touched upon the Dutch Pariament’s motions requesting the Government to take steps towards sending an independent EU mission to the border, which were being discussed in the House of Representatives at that moment.
The Ambassador underlined that the EU’s engagement is indeed needed in the region. "We need a bold stance by the EU, without applying double standards", underlined Ambassador Balayan.
On the reconciliation projects, Armenian Ambassador emphasized that, unfortunately, those EU funded projects, have not served their purpose, as almost every single person from Azerbaijan, who attended those events were wholeheartedly defending the aggression, and what is more disappointing- the war crimes.
30 Նոյեմբեր
Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվեցին նիդերլանդացի գործարարներին
Введите описание картинки
Նոյեմբերի 29-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։
Դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Введите описание картинки
Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերալանդացի գործարարներին պատմեց իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերեց հետևել իր օրինակին։
Միջոցառման կազմակերպիչ Միջազգային Քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրեց հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։
Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի դեսպան Բալայանը վերջիններիս հանձնեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։
📷 & 🎥 Լուսանկարներ և տեսանյութեր՝ https://photos.app.goo.gl/i78WEA39c1Ljb87x9
Введите описание картинки
Կայքում անրադարձ է կատարվել ՀՀ ԱԳ նախարարության արված հայտարարություններին՝ մասնավորապես, երբ Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է հրապարակել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, որտեղ հարգանքի տուրք է մատուցվում զոհվածներին ու թեև ՌԴ խաղաղապահ ուժեր են տեղակայվել, այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը.
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշումը Պարույր Հովհաննիսյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Նոյեմբերի 13-ին Հայաստանում Նիդերլանդների դեսպանության կայքից մեջբերում է արվել Սուրբ Սերվատիոսի ու նրա պատվին կառուցված Բազիլիկայի մասին։
Նոյեմբերի 15֊ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ https://www.facebook.com/MFA.Armenia/videos/420172006260510
16 նոյեմբեր/Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել https://www.facebook.com/lurer1tv/videos/442072670862232
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարութունը
16 նոյեմբեր
Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
ՀՀ ԱԳ Հայտարարությունը
նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/260360109454827
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ. Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում

No comments:

Post a Comment