Страницы

Thursday, 23 December 2021

14.000 ՄԵՐ ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

«Նիդերլանդական օրագրի» բաժանորդների

 թիվը հատեց 14.000-ի սահմանը

Միանգամից ասենք, որ մեր նախագիծը կամավորական աշխատանքի արդյունք է՝ սկսած նրա խմբագրից ու թղթակիցներից, վերջացրած մեր ամենաակտիվ ընթերցողներով, բոլորը կամավորական աշխատանք են կատարում,  սիրում են նիդերլանդահայ համայնքը և նպաստում համայնքային թերթի կայացմանը:«Նիդերլանդական օրագիրը»  բաց է համագործակցության համար:

Մեզ՝ աշխարհի տարբեր ծայրերից, հաճախ են դիմում ֆինանսական օգնության խնդրանքով: Միանգամից ասենք, որ նյութերի ու լուսանկարների պատրաստման, տեղադրման ու սպասարկման համար ինքներս ենք օգնության կարիք զգում, արդեն 10 տարի թերթ պահելը շարունակական բարդ աշխատանքային պրոցես է և  եթե չենք կարողանում մեզ դիմողներին ֆինանսապես օգնել, ապա խնդրում ենք ներող գտնվել:

 Ձեր բարոյական աջակցությամբ ու օգնությամբ մենք իրականացնում ենք ինֆորմացիա տրամադրելու գործառույթը, մեծ հաճույքով պատասխանում ենք ձեր անձնական նամակներին, իսկ նրանք, ովքեր ուզում են հանդես գալ, պատմել համայնքում տեղի  ունեցող միջոցառումների  մասին, ապա  խնդրեմ, ազատ են իրենց կարծիքների ու մեկնաբանությունների մեջ:

Սիրելիներ, ուրախալի է, որ մեր հոդվածները հավանում եք, կամ դրանց տակ մեկնաբանում, անգամ ձեր օգնությունն առաջարկում, կամ քաջալերական խոսք գրում:

ՈՒզում ենք համառոտ մեջբերել մեզ ուղարկած այս նամակը.

«Բարև ձեզ հարգելի «Նիդերլանդական օրագիր»։ Ողջունելի է, որ սփյուռքում առկա է նման լրատվամիջոց: Ճանաչողական ոլորտից բացի դուք հասարակական գործունեություն  եք ծավալում` ինչն արդեն կարելի է դիտել որպես առաքելություն,  միտված`  մարդասիրական մոտեցմանն ու անհատի, ընտանիքի, հասարակության խմբերի աջակցմանը։ Ուրախ կլինեմ, որ ինձ էլ ընդգրկեք ձեր ԸՆՏԱՆԻՔ` քանի որ պատրաստակամ եմ իմ ունեցած գիտելիքներով և մասնագիտական կարողություններով որևէ ներդրում ունենալ Նիդերլանդներում հայ համայնքի զարգացմանն ու խնդիրների լուսաբանմանը և առհասարակ հայ֊նիդերլանդական կապերի ամրապնդմանը։ Բազմաթիվ անգամներ եղել եմ Բելգիայում և Հոլանդիայում։ Ծանոթ եմ երկրի մշակույթին և պետական կառավարման մոդելին ։  Պատրաստ եմ աջակցել ձեզ ինչով կարող եմ։  

Հարգանքներով` հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյան»:

Հարգելի ընթերցողներ, ֆեյսբուքում ձեր ամեն  մի  հավանած նյութը, կատարած մեկնաբանությունը բացառապես ավելացնում են մեր ընթերցող-համակիրների բանակը և նպաստում ընթերցողների թվի ավելացմանը, այն դրական ենք համարում: Շնորհիվ սրա մենք միասին մշակութային և այլ ուղվածությունների բավականին հարցեր ենք լուծել:

 Որպես համախմբման ցուցիչ մեր ներկայացրած Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) ՀԿ կողմից Հայաստանում անցկացվող  նախագծերից մեկի ժամանցային մասից տեսագրված այս հոլովակն է: Այն մեր օրագրի ֆեյսբուքյան էջում հասու է եղել 2,2 մլն մարդու, որից ռեալ տեսանյութը դիտել են մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ:

https://www.facebook.com/NidOragir/videos/1704201089772814

Բոլորիդ, ձեր ակտիվության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ու ողջունում: Այո, դուք «Նիդերլանդական օրագրի» ընտանիքի ակտիվ անդամն եք:

No comments:

Post a Comment