🏛ԿԻՐԱԿՆՕՐՅԱ
Arthur Davoyan-ը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել.
Արվեստի աշխարհը գիտի, որ սա ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզայի քանդակն է։
Եվ սրա հետ միայն հայերը չեն համաձայնի։
Իրոք շատ նման է.
Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը
Արդեն հայտնի է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները:
Չգիտե՛ս ինչու, Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը:
Աներկբա է, որ Հայաստանը մերժում է միջանցք տրամադրելու թուրքադրբեջանական նկրտումները, բայցև՝ ընդիմությունը սեփական իշխանությանը դիտում է որպես թշնամի,
այն դեպքում երբ հրամայական պահանջ է՝ միասնական լինելու, համախմբվելու, օրհասական այս վիճակից ժամ առաջ դուրս գալու համար, այլապես շարունակվում է երկիրը գլխիվայր շջելու գործընթացը: Հենց այն օրերին,երբ մեր բանակը վերջապես բռունցք դարձավ ու համարձակորեն իր սահմաններից դուրս շպրտեց քոչվոր ասկյարներին, դրանից հետո չգիտես ում ցուցումով, որտեղից հայտնվեց ռուս գեներալ Մուրադովը և հատուկ չվերթով Բաքվից Երևան բերեց հայ զինվորի դի:
Սա հիշեցրեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վրա կատարված սպանդը: Մեսիջը նույնն է:
No comments:
Post a Comment