The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 23 November 2021

Փելեշյանական ֆիլմերի փառատոնը շարունակվում է


Արդեն հայտնել ենք, որ Ամստերդամի IDFA կինոփառատոնում հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին է հանձնվել «Կյանքի նվաճումների համար» մրցանակը: Կազմակերպիչներն  այսպես են ներկայացրել Փելեշյանին.

«Նույնիսկ շատ փորձառու վավերագրական ֆիլմերի սիրահարների համար հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին IDFA-ն այս տարի հանձնում է «Կյանքի նվաճումների համար» մրցանակը, առաջին հայացքից մեծ ճանաչում ունեցող անուն չէ: Սակայն գիտակներն ու գործընկերները նրան համարում են մեծ կինոհեղինակներից մեկը։ Թեմաները, որոնց համար Փելեչյանը ձեռք է բերել իր համբավը, մարդկային անգործունակության և բնության անողոք ուժի միջև եղած փխրուն հարաբերություններն են»: 

Իր կարծիքն է Փելեշյանի ֆիլմերի մասին գրել կինոգետ  Մեննո Օթթեն: Փառատոնում շարունակվում են ցուցադրվել Փելեշյանի նկարահանած 4 ֆիլմեր, որոնց համար դեռ կարող եք տոմսեր գնել այս կայքից.

https://www.idfa.nl/nl/set/155642/artavazd-pelechian


Nature

24 nov. 21:30 - 22:37

Rialto de Pijp Bovenzaal


Our Century (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


Seasons of the Year (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


We (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


Nature

26 nov. 15:00 - 16:07

Eye Cinema 1


Նոյեմբերի 21-ին Փելեշյանական փառատոնի շրջանակներում` Ամստերդամի Տուշինսկի թատրոնում, տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի ու դրան հաջորդած իրադարձություներին մասին իր տպավորություններն է կիսել Նիդերլանդներում բնակվող, նկարիչ-արվեստագետ Ալիկ Ասատրյանը.

Թեթևակի կրճատումներով այն ներկայացնում ենք մեր ընթերցողին.


Երեկ էր, Ամստերդամի IDFA կինոփառատոնի այս օրերին  ցուցադրվեց մեր հայրենակից, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը:

 Թեև Հրանտի այս ֆիլմը դեռ անավարտ է՝ իր 50 րոպենանոց տևողությամբ, բայց լավն էր, ուշադիր նայեցի մինչև վերջին 50 րոպեն, երբ ֆիլմը վերջացավ, ափսոսեցի, որ շուտ վերջացավ, օդ ու լույս կար ֆիլմի մեջ:

 Չէ, դրա համար չեմ գովում, որ Հրանտը իմ լավ ընկերն է, ես ֆիլմը նայում եմ որպես ֆիլմ, ոչ թէ իմ ընկեր Հրանտի ֆիլմը, ես արվեստում դիսկրիմինացա չեմ անում, ով ուզում է լինի, քանի որ արվեստը միակ մաքուր բանն է մնացել ինձ համար, որին հավատում եմ:

Սիրուն օր էր, մի խումբ Հայերով՝ Ամստերդամի փողոցներում, քայլեցինք, քննարկեցինք, համեմատեցինք, խոսեցինք, ափսոսեցինք, որ մեր երկիր-Հայաստանից պակասել են խաղաղ օրերը..., ափսոս...

Մեր Հրանտոն հրաշալի կին ունի` Սաբեթը, առաջին անգամ տեսա Սաբեթին ու մտերմացանք` ինչպես քույր և եղբայր, ու գիտեմ ինչից էր , դրական ,զգայուն նուրբ կին է , պարզ հասարակ ինչպես որ կար, կարողանում էր տեսնել ու լսել, որը ցավոք շատ շատերի մոտ բացակայում է,ժպտում էր գեղեցիկ ու ծիծաղում լիաթոք առանց ձևերի ու ձևականությունների, կար ինչպես որ կար ,սիրեցի Սաբեթին, բնականաբար մեր Հրանտի կողքին չէր կարող Սաբեթ չլիներ, ամեն ինչ ճիշտ էր:

Ներկա էր նաև մեր Հայֆիլմի ամենափորձառու կինոօպերատորներից մեկը՝ Վահագը,  Վահագի հետ միասին աշխատել էինք մեր այսօրվա կործանված Հայֆիլմում՝ 90 ականներին ու դրանից հետո երբեք չէինք հանդիպել իրար, կարծեմ  33 տարի: Վահագի հետ նայում էինք իրար ու ժպտում..., և թախիծ կար և կարոտ և ինչ որ թաքնված ափսոսանք... այդպիսի զգացում  ունեցա...

-Վահագ ջան, էդ սիրուն մազերդ գանգրահեր ուրա՞,- ասացի զննելով Վահագին

Վահագը ժպիտով նայում էր ինձ և իր հայացքից հասկացա , որ ինձ լուռ ասում էր.  « ալիկ, իսկ  դու քեզ տեսել ե՞ս, բա քո մազերն ուրա՞»

Դե 33 տարի է անցել, ու դա մի ամբողջ կյանք է, ու դեռ մենք կանք, հանդիպեցինք թեկուզ և առանց մազերի)))):

Հետո մեզ միացավ մեր հայրենակից Տիգրան մեծը՝ իր գեղեցկուհի կնոջ հետ, ևս երկու դրական էներգիա ավելացավ մեզ, դե Տիգրանն էլ չափերով մեզանից ամենամեծն էր ու կեսօրվա նախաձեռնությունը վերցրեց իր վրա , տարավ էստեղ, էնտեղ, նավ նստեցրեց, տարավ ջրի վրա նավով զբոսնելու գիշերային Ամստերդամում, հետո ռեստորան, բան, ու այդպես մի գեղեցիկ օր ունեցանք բոլորով ազնիվ անկեղծ ու մեծ սիրով, որը ցավոք գուցե պակասում ա մեզ Հայաստան երկրում՝ անկեղծությունը և իսկական լինելը...

Ներքևի լուսանկարները պատմում են այդ մասին ինչ որ գրեցի: Հա, իդեպ ասեմ, որ լուսանկարների գեղեցիկ ամստերդամյան երեկոները պատկերել է մեր Հրանտը, նկարեց իր հեռախոսի տեսախցով՝ աչքերիս առաջ , զարմացա, մտածեցի որ մեր Հրանտոն հեռախոսով ա էդպես նկարում, բա որ կարգին կամեռա ունենա ոնց կնկարի? Կամեռան էլ կապ չունի, Հրանտին լուցկու տուփ էլ տաս, լուցկու տուփով էլ կնկարի, մեր Հրանտոն նկարում  է իր ոգու լույսով, ոգու ամենանուրբ լարերով և իր դրական լինելիությամբ, կամեռան կապ չունի, մարդուց է լույսը...






















No comments:

Post a Comment