Страницы

Tuesday, 16 November 2021

Մենք ևս մասնակցենք «Ցավդ տանիմ, Արցախ» խորագրով նկարչության մրցույթին

 

Մարի Սողոմոնյան, 11 տարեկան, գ. Բերդաշեն


Փախստականների միավորում հանուն արդարության կազմակերպության աշխատակից Սնեժանա Թամրազյանը (Снежана Тамразян) Նիդ.օրագրին հետևյալն է գրել.

« Բարև Ձեզ

Չգիտեմ, ոնց ավելի ճիշտ ձևակերպեմ ՝ սա որպես խնդրանք թե առաջարկ... 

Մեր կազմակերպությունը նախաձեռնել է մանկապատանեկան նկարչության մրցույթ ՝  «Ցավդ տանիմ , Արցախ»  խորագրով։  Ամանորին ընդառաջ մենք կկազմակերպենք նաև ցուցահանդես-փառատոն`  ամանորյա շոու ծրագրով։ Լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։ Աշխատանքները շատ-շատ են և մենք չենք ուզում , որ Նոր տարվան ընդառաջ գոնե մեկ երեխա անուշադրության մատնվի։  Ձեզ ենք դիմում խնդրանքով՝  ներոհիշյալ հղումից ընտրել  որևէ նկար, որ ձեր կազմակերպությանը ամենաշատը դուր կգա ու երեխան ձեր  կողմից նվեր ստանա։  Նկարները նայելու համար, կուղարկեմ մեր էջը։ Այս երեխաները իրենց նկարներով ավելի շատ բան կարող են փոխանցել աշխարհին, քան քաղաքակաությամբ զբաղվող այրերը։

 Կանխավ շնորհակալ եմ»։

https://www.facebook.com/Artsakhunion/

Նիդ.օրագրի կողմից,- Այն անհատները, կառույցներն ու կազմակերպությունները, ովքեր կցանականան միանալ այս նախաձեռնությանը, կարող են դիտել https://www.facebook.com/Artsakhunion/ կայքում արցախցի փոքրիկների նկարչական աշխատանքները ու հաղորդագրություն թողնել հիշյալ կայքին։

Կարող եք այդ մասին հայտնել նաև «Նիդերլանդակն օրագրին» ։ Մեր կողմից կարող ենք անվճար ներկայացնել ձեր կազմակերպության մասին գովազդ, կամ գրել ձեր մասին։ Հավելենք, որ «Փախստականների միավորում հանուն արդարության» Կազմակերպությունը հիմնադրվել է 2020թ-ի սեպտեմբերի 24-ին ։ Կազմակերպության անդամները հիմնականում երիտասարդներ են։ Նպատակն է՝ պաշտպանել հայ փախստականների իրավունքները։ Այսօր,երբ մեր բնակչության մեծ մասը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով դարձել է բռնի տեղահանված կազմակերպությունը առիթը բաց չի թողնում այդ մասին  բարձրաձայնելու։  Այս ուղղությամբ անելիքները շատ են. « Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը հասնելու և Ադրբեջանից 1988-1990թթ գաղթած փախստականներին կարգավիճակ տրամադրելու գործում»-կարծում են նրանք։

Այժմ ներկայացնում ենք արցախցի երեխաների նկարչական աշխատանքներից։ Ամբողջական աշխատանքներին ծանոթացեք և ձեր ընտրությունն արեք այստեղ։  Եղեք գթասիրտ և աջակցեք ու կանգնեք երեխաների կողքին։


Էլեն Սարգսյան,15տ.,Ք.Շուշի
Էլեն Սարգսյան,15տ.,Ք.Շուշի
Մանե Սարգսյան, 10տ., ք.Շուշի
Մանե Սարգսյան, 10տ., ք.Շուշի
Մարդյան Վարդուհի,14տ.Ասկերանի շրջան,գ.Նորագյուղ
Մարդյան Վարդուհի,14տ.Ասկերանի շրջան,գ.Նորագյուղ
Դայանա Ավանեսյան, 10տ.ք.Ստեփանակերտ
Դայանա Ավանեսյան, 10տ.ք.Ստեփանակերտ
Լալայան Վերոնիկա, 12տ.Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ
Լալայան Վերոնիկա, 12տ.Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ
Արմեն Հայրապետյան, 14 տարեկան, Ասկերանի շրջան, գյուղ Սարուշեն։
Արմեն Հայրապետյան, 14 տարեկան, Ասկերանի շրջան, գյուղ Սարուշեն։
Աննա Ծատրյան,14 տարեկան,Մարտունու շրջան,գ.Նորշեն
Աննա Ծատրյան,14 տարեկան,Մարտունու շրջան,գ.Նորշեն
Խաչատրյան Մարիանա ,10 տարեկանՄարտակերտի շրջան գ.Կուսապատ,
Խաչատրյան Մարիանա ,10 տարեկանՄարտակերտի շրջան գ.Կուսապատ,
Բաղդասարյան Վիոլետտա,7տ.գ.Ավետարանոց
Բաղդասարյան Վիոլետտա,7տ.գ.Ավետարանոց
Մանե Ղուկասյան ,10 տարեկանՄարտակերտի շրջան, գյուղ Չլդրան
Մանե Ղուկասյան ,10 տարեկանՄարտակերտի շրջան, գյուղ Չլդրան
Վահե Վերդյան, 11 տարեկան քաղաք Ստեփանակերտ
Վահե Վերդյան, 11 տարեկան քաղաք Ստեփանակերտ


No comments:

Post a Comment