The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 26 November 2022

Ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրերը քննվում են Ռուսաստանի դատարաններում

Հերթական դատական նիստից առաջ


«Բարև Սիբիր» գրքույկի հղումն այստեղ 

«Նիդերլանդական օրագիրը» ավելի վաղ հայտնել էր, որ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնովի,  նամակ-դիմում էր հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյին, Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի նախագահ Վ.Վ.Վոլոդինին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի  և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը  չեղարկելու մասին։  Դիմումին կցվել  էին 1921 թ. Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի շրջանառվող տեքստերը, համապատասխան այլ փաստաթղթեր։

 Սա Ռուսաստանի մի խումբ հայազգի և ռուս իսկական նվիրյալ հայրենասերների նախաձեռնության արդյունք է, որոնց մտահոգությունները Ռուսաստանի իշխող վերնախավին է նամակագրությամբ տեղյակ պահել` Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի  նախագահ` Գեորգի Անտոնովը։

Պատասխանները չուշացան։  ՌԴ  նախագահի աշխատակազմից, Դաշնության խորհրդից ու Պետդումայից ստացված արձագանքներից բացի ստացվել էր նաև  ԱԳ նախարարության անունից` ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դ. Գոնչարի ստորագրությամբ պատասխան, որը հրապարակեց Կեմերովոյի համայնքային «Доброе утро» թերթը ((№ 4-6, 2021 (170-172))։

Ըստ երևույթին Կեմերովոյի հայ համայնքի բարձրացրած հայկական հարցը որոշակի հետաքրքրություն առաջ բերեց ռուսական իշխանության վերնախավում, քանի որ երեք գերատեսչություններին հասցեագրված նամակին բոլորն էլ պատասխանել էին, իսկ  ԱՊՀ-ի կովկասյան երկրների գծով տնօրեն Դենիս Գոնչարն էլ նույնիսկ պարզաբանել էր այն։    

Ավելին` նախագահի աշխատակազմից մատնացույց էին արել հարցը նաև իրավական ճանապարհով լուծելու ուղին:

Կեմերովոյի մարզային բաժանմունքի  նախագահ Գեորգի Անտոնովը` հետամուտ լինելով արդարության ձայնին, գտնում է, որ Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի մասին ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի ուղարկած նամակի բացատրությունը անհամաչափ է ,  անտրամաբանական ու թերի և չի արտացոլում այդ տարիների իրականությանը, ավելին`  մոլորության մեջ է գցում, խախտելով քաղաքացիների իշխանության պետական մարմիններից հավաստի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Հենց այս հիմնավորմամբ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ Գեորգի Անտոնովի, Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային վարչական դատարանում  հայցադիմում  ներկայացրեց՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության։

Հայցատուն հանգամանորեն հիմնավորելով իր առարկությունները, դատարանից խնդրում է պահանջել պայմանագրի բնօրինակը, անօրինական ճանաչել պատասխանող կողմի գործողությունները, որն է՝ սխալ կամ ենթադրական հիմքերով, չհիմնավորված փաստեր տրամադրելը, խնդրեց և պարտավորեցրեց պատասխանող կողմին (ՌԴ ԱԳՆ) միջոցներ ձեռնարկել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը չեղյալ համարելու ուղղությամբ։ 

Միանգամից ասենք, որ Ռուսաստանի շրջանային  դատարանը հայցը մերժում է, իսկ բողոքարկումից հետո վերահսկիչ քաղաքային դատարանը այն պարզապես անփոփոխ է թողնում: Գործն այս տարվա երկրորդ կեսին հասնում է երկրորդ վերաքննիչ դատարան, որի մերժումից հետո հայցը կարող էր վիճարկվել Ռուսաստանի գերագույն դատարանում, այնուհետև միջազգային դատական ատյաններում: Այդպես չեղավ, քանի որ վերաքննիչ դատարանը երկու ստորին դատարանների որոշումը բեկանեց կրկին ուղարկելով  այն շրջանային առաջին ատյանի դատարան` եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար:

Շրջանային ատյանի դատարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին: 

Բոլոր դեպքերում հետաքրքիր զարգացումներն առջևում են, անկախ որոշումներից ու վերջնական արդյունքներից «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի վճռականությունն ու համառությունը գովեստի է արժանի, իսկ կատարած հսկայական աշխատանքը պարզապես խիզախություն է:Այս ֆոնին անհասկանալի պասիվություն է դրսևորել ու դրսևորում Ռուսաստանի Հայերի Միությունը (Союз Армян России)` հավանություն չտալով կեմերովցիների այս կեցվածքին: Ի սկզբանե նրանց որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել այսպիսի հայց դատարան ուղարկելուն: Այսօր նույնիսկ խոսակցություններ կան դատարաններից հայցը հետ վերցնելու, նույնիսկ անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցնում Կեմերովոյի Ռուսաստանի մարզային բաժանմունքի ղեկավար Գեորգի Անտոնովի հասցեին:

Կարծիքներ կան, որ   Ռուսաստանի Հայերի Միության անունից Կեմերովոյի  մարզային բաժանմունքի ղեկավարն իրավունք չունի դատական հայցով հանդես գալու` այն դեպքում, երբ   Ռուսաստանի Հայերի Միության Կեմերովոյի մարզային բաժանմունքն առանձին իրավաբանական կարգավիճակ ունի  և իրավասու է ինքնուրույն որոշումներ կայացնելու: Հետաքրքիր է, որ այս ամենից փորձում են օգտվել հայցը դատարանում վիճարկողները:

Մեղմ ասած այս ամենը տարօրինակ է՝  օգնելու փոխարեն խանգարել:


Մեզ հաջողվեց Երևանում հանդիպել ու զրուցել «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովի հետ: Սա նաև սփյուռքի համաշխարհային գագաթնաժողովի անցկացման ընձեռված դրական կողմերից մեկն էր: Նա նվիրեց «Բարև Սիբիր» գրքույկը, որտեղ մանրամասը շարադրված էր հիշյալ դատական գործընթացի մասին (Այդ պատճառով հոդվածը շատ չենք ծանրաբեռնել): Նրա հետ նաև փոքրիկ հարցազրույց ունեցանք, որը ներկայացնում ենք: 

Դրանից հետո Պարոն Անտոնովը ևս մի քանի հեռուստաընկերություններում եղավ ու հարցազրույցներ տվեց: Թեման` թե ինչպես իրավական ճանապարհով  վիճարկել 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի  և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը: 

Այս հարցազրույցները ևս ներկայացնում ենք ընթերցողին: Կարծում ենք փորձը հետաքրքիր կլինի Եվրոպական և այլ երկրների հայ համայնքների համար:


«Բարև Սիբիր» գրքույկի հղումն այստեղ

https://cloud.mail.ru/stock/74itsnwrkDzFRtvU7kYEkRLb

Այս հղումը (ռուսերեն) ներբեռնելու համար ուժի մեջ է մի քանի ամիս

 Վաղուց գործելու ժամանակն է

21-րդ դարում խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա՝ մարդու կյանքի իրավունքի հիման վրա։
Բռնապետությունը պետք է միայն օրինական լինի. Սա միակ ճանապարհն է լուծելու 20-րդ դարում և դրանից առաջ կուտակված բազմաթիվ համաշխարհային խնդիրները։ Այս նկատառումներից ելնելով մենք դիմեցինք Ռուսաստանի իշխանություններին՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու խնդրանքով։

Հարցի քաղաքական կողմին անդրադառնալու նպատակ չունենք։ Մեր խնդիրն է ստանալ ռուսական դատարանի դրական կամ բացասական որոշում՝ միայն ըստ էության։ Բացասական որոշման դեպքում մենք կդիմենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դատարան՝ միջազգային իրավունքին համապատասխան արդար վճիռ ստանալու համար։
Բոլոր օրինական գրանցված հայկական սփյուռքի կառույցները կարող են այդպես վարվել բոլոր երկրներում, որտեղ նրանք կան, այդպիսով մնալով այն երկրի քաղաքացիներ և հայրենասերներ, որտեղ ապրում են:
Նախ, նման հայտարարությամբ Հայաստան պետությունը պարտավոր է դիմել ՄԱԿ-ի դատարան։
Այս պայմանագրերի չեղյալ հայտարարումը կամ անվավերությունը «կանաչ ճանապարհ» կբացի Վուդրո Վիլսոնի արբիտրաժային վճռի կատարման համար:
Հայկական հարցի լուծումը միայն միջազգային իրավունքի հարթությունում է. Հայ ժողովուրդը ոչ թե որևէ մեկի դեմ է, այլ իրավատեր է երկրի վրա ապրելու իրավունքի։
Ժամանակն է դուրս գալ այն մոլորությունից, թե ինչ-որ մեկը մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները։ Մեր խնդիրները լուծելու համար մենք ունենք բոլոր իրավունքները, իրավական հիմքերը, գործիքներն ու հնարավորությունները, քանի որ մենք աշխարհի ամենացանցային ազգն ենք։
Աշխարհի ողջ հայությունը ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են։ Հայերի ճակատագիրը հայերի ձեռքերում է և նրանց գործողություններում։
Հրավիրում ենք միանալու և համախմբվելու։ Միասին  մենք ուժ ենք:

Հարգանքով,
Գեորգի Անտոնի Անտոնով


Գեորգի Անտոնովի հանպատրաստի ելույթը սփյուռքի համաշխարհային
 գագաթնաժողովում:

Նյութը պատրաստեց Hay Azian-ը

No comments:

Post a Comment