Ինչպես հայտնի է մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնական որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին բլոգեր Լապշինին ( Lapshin Alexander) վճարել 30 հազար եվրոյի փոխհատուցում։ Դատարանը գտել էր, որ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանը ապօրինի ազատազրկման ու կտտանքների է ենթարկել, մահափորձ կատարել։ Եվ ահա ինչ է անում Լապշինը, զուտ այն բանի համար, որ վերջինս այցելել էր Արցախ ու բանտային զրկանքները կրել դրա համար՝ Արցախի «Արցախ-բանկում» հաշիվ է բացում ու ասում.
«Ադրբեջանը ձերբակալեց ինձ Արցախ այցելելու համար, հիմա թող վճարեն Արցախի բանկին: Այսպիսի բարի հրեական պատասխան Իլհամ Հեյդարովիչին»- գրել է Լապշինը, ապա մեկնաբանության տողում ավելացրել` «Իհարկե, Կվերահաշվարկի դրամի փոխարժեքով , ի դեպ, ըստ կանոնների (եւ դա գրված է դատարանի որոշման մեջ), Ադրբեջանը պարտավոր է ստանձնել գումարը փոխանցելու բոլոր ծախսերը, այսինքն ՝ նրանք նույնպես կվճարեն փոխակման տարբերությունների համար»:
Լապշինի այս քայլը ու նրա ձերբակալման նախապատմությունը միայն 2մլն բաժանորդ ունեցող իր ֆեյսբուքյան ընթերցողին է հայտնել՝ աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ( Serj Tankian):
Լապշինը նաև հայտնել է, որ համաձայն Եվրոդատարանի կանոնների,արդեն Ադրբեջանին է ներկայացրել «Արցախ Բանկի» բանկային մանրամասները՝ 30 եվրո փոխհատուցումն ստանալու համար: Նա ,,ապահովության,, համար դա ուղարկել է 4 հասցեով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովի, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Գենգիզ Ասկերովի անուններով ` բնօրինակներով ու իր ստորագրությամբ:
No comments:
Post a Comment