ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Քիմիական գիտություններ
Կենսաբանական գիտություններ
Տեխնիկական գիտություններ
Գյուղատնտեսական գիտություններ
Պատմական գիտություններ
Տնտեսագիտություն
Բանասիրական գիտություններ
Իրավաբանական գիտություններ
Մանկավարժական գիտություններ
Բժշկական գիտություններ
Դեղագործական գիտություններ
Արվեստագիտություն
Ճարտարապետություն
Հոգեբանական գիտություններ
Ռազմական գիտություններ
Սոցիոլոգիական գիտություններ
Քաղաքական գիտություններ
Գիտություններ երկրի մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ մինչև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
կիրառական նշանակություն,
առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ:
20 Information Technology Announcement.
Young people aged 16-35 from the Diaspora of Armenia can participate in the
"100 Ideas for Armenia" Contest
The RA Ministry of Education, Science, Culture and Sports has launched the “100
ideas for Armenia" competition for innovative projects and scientific - technical
developments.
The purpose of the competition is to develop the innovative thinking of young
people, to involve the young in the problem solving process of socio-economic
development of the Republic of Armenia, and to promote scientific and technical
development and civic initiatives to implement innovative projects.
The competition is held in the following categories:
1 Physical and Mathematical sciences
2 Chemical sciences
3 Biological sciences
4 Technical sciences
5 Agricultural Sciences
6 Historical sciences
7 Economics
8 Philological sciences
9 Legal sciences
10 Pedagogical sciences
11 Medical sciences
12 Pharmaceutical sciences
13 Art
14 Architecture
15 Psychological sciences
16 Military sciences
17 Sociological sciences
18 Political science
19 Earth Sciences
20 Information Technology
No comments:
Post a Comment