Страницы

Friday, 1 October 2021

Մահացել է Նիդերլանդներում Սիրիայի առաջին ուղղափառ եկեղեցու քահանան



Հենգելոյում անցած հինգշաբթի (23.09.2021) իր մահկանացուն է կնքել Նիդերլանդներում  Սիրիայի առաջին ուղղափառ եկեղեցու քահանա Աբունա Գաբրիել Կայան, որը ներկայացնում էր Թվենտեի մարզի կրոնական մեծ համայնքը

Աբունա Չորի Գաբրիել Կայան Հենգելոյի Ս.Մարիամ Աստվածամոր եկեղեցու քահանան էր: Նա  78 տարեկան էր: Հովիվը ծնվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հահ գյուղում: 1981 -ին քահանայության ձեռնադրվելուց հետո նա առաջին սիրիացի ուղղափառ քահանան էր Նիդերլանդներում, նաև առաջիններից էր Եվրոպայում:

Նա  1996 թվականին իր կրոնական համայնքի օգնությամբ կառուցեց նոր եկեղեցի, որը կրեց հայրենի գյուղի եկեղեցու անունը: Կայան առողջության կտրուկ վատթարացման պատճառով թոշակի անցավ անցյալ տարվա հոկտեմբերին: 

Օգոստոսին նրա քահանայության 40 -ամյակը մեծ շուքով պետք է նշվեր, բայց դա փոքրիկ տոն դարձավ հիվանդանոցում: Սիրիայի առաջին ուղղափառ եկեղեցու քահանա կատարել է բազմաթիվ ամուսնություններ, երեխաների մկրտություններ, հիվանդների օծումներ և թաղումներ: Նա զբաղվել է նաև գրականությամբ ու արվեստով, գրել է արամերեն գրերով մի քանի գիրք:

«Մեր սիրելի քահանան մահացել է իր կնոջ ՝ Չորիե Նիսանա Կայայի և նրա  երեխաների ու թոռների ներկայությամբ», - ուրբաթ օրը այդ մասին հայտնել են Հենգելոյի Ս.Մարիամ Աստվածամոր եկեղեցու ուղղափառ համայնքը: «Աբունա Չորին մի քանի սերունդ Աստծո հանդեպ սիրո փարոս էր, կայունության և համայնքի ոգու ուղենիշ Միջագետքից բազմաթիվ փախստականների համար»:

 Սիրիայի  ուղղափառ եկեղեցու  համայնքը, անձամբ քահանա Աբունա Գաբրիել Կայան սերտ կապեր ունեին հայ համայնքի հետ, մշտապես մասնակցում էին կազմակերպվող միջոցառումներին և զորակցում միմյանց: 

Նիդերլանդների հայ համայնքը ևս իր խորին ցավակցությունն է հայտնել Սիրիայի  ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Աբունա Գաբրիել Կայանի մահվան կապակցությամբ և  զորակցել հանգուցյալի հարազատներին, Սիրիայի  ուղղափառ եկեղեցու համայնքի անդամներին:



No comments:

Post a Comment