Օգոստոսի 11-ը, Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանություն/ Chivalry Order of St. Trdates-ը նշում է որպես Միապետության տոն։
Մեզ հաջողվել է գտնել եզակի բնագիր լուսանկարից կրկնօրինակ , երբ Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Ցարական ընտանիքին դիմավորողներից է` ցուցահանդեսի կազմակերպիչ , 4-րդ դասի պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) , նրա կողքին է ցուցահանդեսի նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովը(աջից երկրորդը):
Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարների այս տարբերակը վաճառվել են 30.9.2017 թվականին` Русская эмаль աճուրդային տան կողմից 30 հազ. ռուբլով:
«Լողացող ցուցահանդեսի» մասին Նիկոդիմոս Ամատունուն վերաբերվող ընդարձակ հոդվածն այստեղ.
https://www.nidoragir.com/2020/06/0000amenaskizb.html
13-ը օգոստոսի.13 օր Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը "Տեսարաններ առօրյա կյանքից" խորագրով կազմակերպել էԱնիՌոզի (Նիդեռլանդներ) ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 13-ից - 26-ը, ժամը 11։00-18։00։
We invite you to the "Scenes from daily life" by AnnyRose (Netherlands).
Exhibition is open from August 13-26, 11 am - 6 pm
AnnyRose Nahapetian
Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
15-ը օգոստոսի
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝ Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը։
«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք:
Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից:
Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:
Աստվածամոր թաղումից 3 օր անց Երուսաղեմ վերադարձավ Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ Տիրամորը: Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝ երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր հրեշտակներից վեր՝ հավիտենական փառքի լույսերի մեջ:
Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի ավանդության, պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան:
Խորեն Պալյան (1935-2007), շարականագետ, ծիսագետ, բանասեր
-----------
Օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը, որին մասնակցում էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ և այլք:
Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ պատիվ ունի ներկայացնելու նաև Հայաստանի Եզդիական համայնքը և փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի եզդի պատգամավորի ուղերձը:
Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որ ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևորեց եզդի ժողովրդին նոր տառապանքներից փրկելուն ուղղված քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:
18-ը Օգոստոսի
Այսօր հոլանդահայ նկարիչ, արվեստագետ Alik Assatrian Ալիկ Ասատրյանի ծննդյան օրն է։
Արվեստագետը վերջին մի քանի տասնամյակներում ապրում և ստեղծագործում է Նիդերլանդներում։ Նրա ստեղծագործությունները թեև առնչվում են տարբեր թեմաների` սակայն դրանք շնչում են հայկականությամբ ու Հայաստանի նկատմամբ անկեղծ զգացմունքներով։ Յուրաքանչյուր կտավը շարունակական անկեղծ զրույց է արվեստի իր երկրպագուների հետ։
Ալիկ Ասատրյանը իր ուրույն, հատուկ աշխարհն ունի, նրան ամենից հաճախ կարելի է հանդիպել Ֆեյսբուքում, բազմաթիվ ծրագրերի ու նախագծերի հեղինակ է, բազմաթիվ սիմպոզիումների ու ցուցահանդեսների մասնակից ու կազմակերպիչ։ Հատկապես հայտնի է նրա միջազգային «Վերնատուն-22» առցանց հարթակը, որին միացել են բազմահազար արվեստի սիրահարներ։
«Նիդերլանդական Օրագիրը» ջերմորեն շնորհավորում է դրական էմոցիաներով սիրելի նկարիչին` ծննդյան տարեդարձի առիթով, մաղթում ենք առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ։
18-ը Օգոստոսի
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ
Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ պայմանավորված են սեզոնային իրավիճակով:
Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես, անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:
Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:
19-ը Օգոստոսի
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Վիկտորյան ձեր օգնության և խորհրդի կարիքն ունի
«Նիդերլանդական օրագրին» է դիմել Viktorya Martirosyan-ը.
« Բարև Ձեզ, ես Վիկտորյան եմ, Նիդերլանդներ, Լեյդեն եմ ժամանել Հայաստանից, այստեղ ընդունվել եմ համալսարան (Universiteit Leiden / Leiden University ), սակայն դժվարանում եմ վարձով տուն գտնել։ Ինձ հուշեցին Ձեր օգնությանը դիմել՝ կարո՞ղ է տարբերակներ առաջարկեք՝ ինչ կարող եմ անել։ Շնորհակալություն,
Հարգանքով՝ Վիկտորյա
Նրանք, ովքեր այս հարցով կարող են խորհուրդներ տալ, կամ օգտակար լինել Վիկտորիային` խնդրում ենք արձագանքեն, կարող եք գրել մեկնաբանությունների սյունակում, կամ անձամբ հաղորդագրությունը թողնել նրան։
https://www.facebook.com/viktorya.martirosyan.73
No comments:
Post a Comment