Страницы

Monday, 23 August 2021

11.000 եվրո նիդերլանդահայերը նվիրաբերել են «Ողջ մնալու Արվեստ» նախագծին

11.000 եվրո նիդերլանդահայերը նվիրաբերել են «Ողջ մնալու Արվեստ» նախագծին
44-օրյա պատերազմի ընթացքում Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ակտիվ գործունեությամբ լայն օժանդակություն ցուցաբերեցին հայրենիքին` տարբեր հումանիտար նկատառումներով աջակցելով Հայաստանին: Այդ օրերին բոլորի կողմից արվեց հնարավորն ու անհնարինը' միասնական լայնածավալ ծրագրով հանդես գալու համար. շատերն են փաստում, որ համայնքը մի բռունցքի պես էր համախմբվել:
Հենց այդ օրերին ստեղծված «Տղերքով` Ուտրեխտ» կոչվող հայրենանվեր շարժումներից մեկի շրջանակներում հայ տղամարդիկ շարունակական կարգով գումարներ էին հավաքագրում և ուղղորդում Հայրենիքին աջակցելու կարևոր գործին: Նոյեմբերի 9-ին, երբ ավարտվել էր պատերազմը, տղաների մոտ դեռ 11,000 եվրո գումար էր մնացել: Նրանք խորհրդակցեցին և միաձայն որոշեցին այդ գումարը ծառայեցնել հայապահպան նախագծերից մեկում:
Այս օրերին բարեգործներից մեկը` Էդգար Կիրակոսյանը, Հայաստանում էր. նա անձամբ զրուցեց «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության տնօրեն Վովա Վարդանովի հետ, ծանոթացավ կազմակերպության աշխատանքներին: Նա` իր և համախոհների անունից այդ գումարը անձամբ հանձնեց «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության տնօրենին, ով խոստացավ, որ այն ամբողջովին կծառայի իր նպատակին և կբարձրացնի առաջին օգնության գիտելիքների մակարդակը:
«Տղերքով` Ուտրեխտ» հայրենանվեր շարժմանը մասնակցած բարեգործների անունները' ստորև.
1. Աղասի Դավթյան
2. Ալեն Ասլանյան
3. Անդրանիկ Վարդանյան
4. Անդրանիկ Միրզոյան
5. Առաքել Կարապետ
6. Արման Թովմասյան
7. Արսեն Վարդանյան
8. Արտակ Խաչատրյան
9. Արթուր Կիրակոսյան
10. Արտյոմ Խաչատրյան
11. Ավագ Տիգրանյան
12. Ավետիս Ղաբիթյան
13. Բագրատ Ազատյան
14. Էդգար Կիրակոսյան
15. Խաչիկ Խաչատրյան
16. Քաջիկ Հարությունյան
17. Գագիկ Տոնապետյան
18. Գագիկ Ղալաֆյան
19. Գալուստ Գալստյան
20. Գալուստ Աբրահամյան
21. Գևորգ Ազատյան
22. Հայկ Վարդանյան
23. Հարություն Բաղդասարյան
24. Հարություն Սիմոնյան
25. Հարություն Կարապետյան
26. Հարություն Շաղոյան
27. Հայկ Ասլանյան
28. Հովիկ Խաչատրյան
29. Քաջիկ Աբրահամյան
30. Նարեկ Կիրակոսյան
31. Նորայր Հերհերյան
32. Նվեր Հովհաննիսյան
33. Պետրոս Սադոյան
34. Ռոման Դանիելյան
35. Սահակ Զաքարյան
36. Սարգիս Սարգսյան
37. Սամ Բանաթյան
38. Սամվել Առաքել
39. Սերոբ Կաթասթյան
40. Շանթ Ասլանյան
41. Տարոն Խաչատրյան
42. Վասիլի Մարգո
43. Վահան Գրիգորյան
44. Վարերի Նարուշևիչյուս
«Ողջ մնալու Արվեստ» ծրագիրի շրջանակներում դասավանդվում են' բուժ. պատրաստություն, հոգեբանություն, ռազմապար և այլն:
ՊԱՏՐԱՍՏԵՑ'
Marisha Shik-anyan


No comments:

Post a Comment