Страницы

Friday, 9 July 2021

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ


Введите описание картинки
Գնացքը Նիդերլանդներում կարևորագույն փոխադրամիջոցներից է հեծանիվից, ավտոմեքենայից հետո։ Իսկ մետրո միայն Ամստերդամում և Ռոտերդամում է գործում (նաև Ռոտերդամը միանում է Հագային մետրոյով)։ Հ.Գ. ձեր լրացումներին ի պատասխան ուղղում (շնորհակալություն):
Հասարակական տրանսպորտի համար կան պլաստիկ քարտեր` առանց որոնց անհնար է երթևեկել գնացքով (առձեռն ոչինչ չի վճարվում,ամեն բան ավտոմատացված է): Դրանք լիցքավորվում են հատուկ ապարատներով և յուրաքանչյուր մուտք ու ելքի ժամանակ պետք սքանավորել (ինչպես էլ հաշվարկվում է երթևեկությունը):
Ընդհանրապես չսքանավորելու դեպքում, եթե հայտնաբերվի տուգանքը 80 եվրո է (գնացքներում երբեմն ոստիկանները ստուգում են), իսկ միակողմքնիի դեպքում (մուտքում սքանավորված, ելքում` ոչ)` քարտից գանձվում է մնացած գումարը։
Կան արագընթաց սրընթացներ, որոնք ավելի հեռու տարածությունների համար են, իսկ հաճախակի կանգառներով գնացքներն ավելի դանդաղ են։
Տեսանյութում Արնհեմ քաղաքի դանդաղընթաց գնացքն է։
--------------------------------
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԿարինեԼրացում. Մետրոն հրաշալի փոխադրամիջոց է ոչ միայն Amsterdam -ում, այլ նաև Rotterdam -ում. Rotterdam և Den Haag քաղաքները իրար միացած են նաև մետրոյի միջոցով
Введите описание картинки

Lilit MelikianՆիդերլանդներում գնացքները գրեթե ամեն գյուղի միջով են անցնում, շատ լավ մտածված է հնարավորինս քաղաքացիների տեղաշարժը հեշտացնելու համար, գնացքը կանգնում է նաեվ անմիջապես Ամստերդամի օդանավակայանում, եթե մեքենա չունես խնդիր չէ հանգիստ կհասենես տեղ։

Aren NagulyanՄետրո կա նաև Ռոտերդամում

Кар АрԻ դեպ ասեմ, որ կարճ հեռավորության գնացքները փոխարինվեցին նոր, բայց առանց զուգարանների գնացքների, մարդիկ այնքան բողոքեցին, որ NS-ը որոշեց այդ նոր գնացքների մեջ զուգարաններ տեղադրել։

Իսկ շուտով նոր գնացքներ կունենանք նաեւ երկար հեռավորությունների համար, ավելի առաջադեմ ու հարմարավետ։

NS-ը չի սպասում մինչեւ գնացքները լաավ մաշվեն, ժամանակի հետ առաջ են գնում ու գնացքները անընդհատ թարմացվում են։

Aren Nagulyan Սա իմ թարգմանած նյութն է, անպայման կարդացեք՝

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընթերցողներին, հատկապես նրանց, ովքեր մեր էջը կարդում են, կիսվում գրված նյութերով, մեկնաբանություններ և օգտակար լրացումներ կատարում. Այստեղ բերված որոշ լրացումներ տեղ կգտնեն մեր կայքերում, համապատասխան հոդվածների տակ. Այսպես մենք ավելի հետաքրքիր ենք դարձնում մեր ինտերակտիվ էջը.Խրախուսվում է, երբ գրում եք հայերենով. ասենք նաև, որ մեր թղթակիցների հոդվածներում արտահայտված մտքերն ու կարծիքները պարտադիր չեն, որ համընկնեն խմբագրության տեսակետներին, սակայն պետք է համընկնեն մեր վարած քաղաքականությանն ու առաջադրված խնդիրներին.

Հոդվածն ու մեկնաբանություններն ամբողջությամբ.

No comments:

Post a Comment