ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2021
Վերապատրաստման դասընթացներ հեռավար ձևաչափով
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ,դպրոցներ,հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հեռավար ձևաչափով:
Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ 7 ծրագրով.
Ա. Ուսուցում մանկապարտեզում (120 դ/ժամ)
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում (120 դ/ժամ)
Գ. Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում (120դ/ժամ)
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում (120 դ/ժամ)
Զ. Հայոց պատմություն (120 դ/ժամ)
Ե. Հայ մշակույթի պատմություն և արվեստ (120 դ/ժամ)
Է. Տնօրենների վերապատրաստում (80 դ/ժամ)
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Մասնակցության էլեկտրոնային հայտի միջոցով՝ մինչև ս.թ. հուլիսի 13-ը ներառյալ:
Մասնակցության էլեկտրոնային հայտաձևը գտնվում է հետևյալ հասցեով.
Դավիթ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել դեսպանության, կամ ,,Նիդերլանդական օրագրի,, հետ
No comments:
Post a Comment