DESIGNER OUTLET ROERMOND
DESIGNER OUTLET ROERMOND
Տեսանյութում ներկայացնում եմ Նիդերլանդներում գտնվող դիզայներական աուտլետներից մեկը։
Հ.Գ. տեսանյութը նկարահանվել է հունիս ամսին։
Իսկ Ռուռմոնդը քաղաք է (տեսանյութում սխալմունք է):
ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Hasmik Mirzoyan -ի աչքերով
Համաշխարհային ճանաչում ունեցող հոլանդացի նկարիչ Վան Գոգի պատկերասրահը նորարարական տեխնոլոգիաներով հագեցած
եռահարկ մի համալիր է, որը տեղակայված է Ամստերդամում։
Տեսանյութում միասին կզբոսնենք թանգարանում, կծանոթանանք նկարչի կենսագրական մանրամասներին և կհիանանք նրա գլուխգործոցներով։
Ծնել է 1853թ. հոգևորականի ընտանիքում, հայրը բողոքական եկեղեցու հովիվ էր. 5 երեխա էին ընտանիքում։
Նրա շատ նկարներում կարելի է հանդիպել աստվածաշնչյան մտքեր ու ինչպես Վան Գոգն էր ասում. "Ոմանք կարդում են և քարոզում, իսկ ես նկարում եմ"։
Նա կարող էր դառնալ հոգևորական (նույնիսկ ուներ աստվածաբանական կրթություն), սակայն այն ռեֆորմային մտքերը, որ ուներ Վինսենթը, անընդունելի էին հոգևորականության միջավայրում:
Իր ողջ կյանքում նրա ներսում պատերազմ էր ու հաճախ էր ընկնում դեպրեսիաների մեջ (մեկի ժամանակ էլ կտրում է ականջը), լուծումները խմիչքի մեջ էր փնտրում...
Խիստ տարբեր են նրա կյանքի սկզբի ու վերջի նկարները (վերջում ավելի դեպրեսիվ ու սևով լի):
Ցավոք նա իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ և հայտնի դարձավ միայն մահից հետո։
Արվեստի այն հսկա ժառանգությունը, որ մնացել է նրանից հետո, զարգացնում է մեր ներաշխարհը, ապացուցում Աստվածային շնորհը, որ տրված է մարդուն տաղանդի տեսքով ու ավաղ նաև հանգում այն ցավալիին, թե ինչ կարող է անել մարդը դրա հետ` ունենալով ազատ կամք։
Շատերն են լավ սկսում, սակայն, ոչ բոլորն են լավ ավարտ ունենում...
Հ.Գ. Տեսանյութը ներկայացված է ավելի դրական երանգով։
No comments:
Post a Comment