Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել են հայերին պատկանող գույքը, մարդկային զոհեր չկան
Հորդառատ անձրևից ու գետերի հունից դուրս գալուց տուժվել է ոչ միայնն Գերմանիան ու Բելգիան, որտեղ զոհերի թիվը հարյուրների է հասնում, այլ նաև Նիդերլանդների Լիմբուրգի մարզը: Առաջին օրը մասնավոր անհատներ, ընկերություններ և հաստատություններ զանգվածաբար արձագանքեցին ջրհեղեղի աղետից տուժած Հարավային Լիմբուրգի շրջաններին աջակցելու կոչին: 24 ժամվա ընթացքում Աղետի ազգային հիմնադրամին նվիրաբերվեց ավելի քան 780,000 եվրո: Դրամական զգալի հոսք կլինի առաջիկա մի քանի օրերին
Ավելի քան 20,000 անհատ նվիրատուներ օգնություն են ցուցաբերել: Անցած գիշեր ահռելի հետաքրքրության պատճառով,նույնիսկ որոշ ժամանակ giro777.nl կայքը խափանվեց: Ազգային հիմնադրամի դրամահավաքի արշավը կազմակերպել է Ազգային աղետի ֆոնդը: Դա կօգնի աղետից հետո վերականգնողական աշխատանքներում: Ապահովագրողները կփոխհատուցեն վնասի մի մասը, իր հերթին կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է իր կարևոր դերն ունենալ օգնության գործում: Հիմնադրամը հայտնում է նաև, որ «կան նաև այլ կարիքներ, որոնց համար փոխհատուցումները չեն ծածկվում այլ աղբյուրներից»:
Հիշեցնենք, որ Լիմբուրգի մարզում բավական հայեր են բնակվում: Մաստրիխտում է գտնվում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, այստեղ է գործում «Անի» հայ համայնքը: Ամենից շատ տուժվել են Բունդե, Մեերսսեն, Հեխում, Բորգհարեն, Ռուրմոնդ , Վալկենբուրգ քաղաքները, որտեղ նաև հայ ընտանիքներ են բնակվում: «Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում «Անի» հայ համայնքի, ատենապետ, Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վարչության անդամ Լևոն Սարգիսը տեղեկացրեց, որ բարեբախտաբար հայ ընտանիքների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Առավել շատ վնաս են կրել` մոտավորապես 10 հայ ընտանիք, մյուսները տարհանվել են ապահով վայրեր: Ամբողջովին ջրատակ է եղել հայ գործարարին պատկանող մի ռեստորան: Մաստրիխտ քաղաքում հեղեղվել է երկու թաղամաս, ոստիկանական ուժերն ու բանակը օգնում, կարգուկանոն են հաստատում քաղաքում: Հայ համայնքին պատկանող գույքին` բնական աղետը վնաս չի հասցրել: Մաստրիխտի քաղաքապետարանը օգնության խնդրանքով դիմել է նաև հայ համայնքին: Անհրաժեշտության դեպքում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին կծառայի տարհանված տարեց քաղաքացիների օթևան:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Լևոն Սարգիսը շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների ու սփյուռքի այն համայնքներին, որոնք անհանգստացած իրավիճակով իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Լիմբուրգի իրենց հայրենակիցներին:
No comments:
Post a Comment