Նիդերլանդների Bright Future Foundation և West-East Bridges Foundation հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում Չինաստանի Global Cultural Adventurers ընկերության կողմից Bright Future ՀԿ-ում վերապատրաստում անցնող չինացի ուսանողներն այսուհետ ներգրավված կլինեն նաև «Աջակցիր Թերթին» Եվրամիության Solidarity ծրագրին։ Այս նախագիծն իրականացվում է Bright Future հիմնադրամի և Եվրամիության SOLIDARITY CORPS-ի համագործակցությամբ։
Ոգեշնչվելով «Աջակցիր Թերթին» նախագծի կամավորների ակտիվ աշխատանքով' չինացի ուսանողները ցանկություն հայտնեցին միանալ նրանց և թղթակցել Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրին:
Մի քանի ամիս շարունակ երիտասարդները կփորձեն իրենց ուժերը լրագրության ասպարեզում, կհրապարակեն տարբեր հոդվածներ և ռեպորտաժներ՝ «Նիդերլանդական Օրագրի» համար։
Ուզու՞մ եք միանալ և ևս թղթակցել «Նիդերլանդական Օրագրին»' գրե՛ք մեզ անձնական նամակով։
No comments:
Post a Comment