The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 14 July 2021

Bezoek Nederlandse ambassadeur in Azerbeidzjan aan bezette Shushi

 


Geachte mevrouw Eizema, 

Onlangs hebben wij vernomen dat ook u bij een diplomatieke bijeenkomst was in het door Azerbeidzjan bezette Shushi. De Nederlands-Armeense gemeenschap is diep teleurgesteld en ontstemd over uw deelname. Het is dan ook vreemd dat u deze hoogst onethische stap neemt om in te gaan op de uitnodiging van een notoire dictator als Alijev wanneer ons parlement zich ferm opstelt tegen Azerbeidzjan en consistent signalen afgeeft tegen participatie in wat voor evenement dan ook. 

Wij zijn geschrokken dat u, tegen alle ethische verantwoordelijkheden in, volledige minachting toont jegens het Armeense volk, de Armeense gemeenschap in Nederland en de illegale gevangenschap van Armeniërs in Azerbeidzjan. Is het voor u geenszins van belang dat landen als de VS, Rusland, Duitsland en Frankrijk afgezien hebben van de deelname? Uitgerekend de landen die ook steevast bezig zijn geweest om middels de OSCE Minsk Groep een vredige oplossing te zoeken voor het conflict rondom Artsakh. Het lijkt erop dat u ook met uw deelname een positie inneemt tegen het instituut van vrede dat deze landen vertegenwoordigen.

Maandenlang heeft de Nederlandse regering, vòòr de illegale bezetting van Artsakh door Azerbeidzjan, zich nadrukkelijk uitgelaten over de Azerbeidzjaanse agressie, alsmede het gedrag van Alijev en over de Armeense krijgsgevangenen. Azerbeidzjan blijft de krijgsgevangenen martelen en onterecht veroordelen. Het parlement heeft vier moties aangenomen die zich duidelijk uitspreken tegen deze agressieve en dictatoriale politiek. U laat ons democratisch verkozen parlement volledig links liggen met uw deelname. Voor al het bovenstaande eisen wij, de Armeense gemeenschap in Nederland, een verklaring. Graag horen wij snel van u.

Hoogachtend,

Hay Tad Nederland

----------------------

Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան, տիկին Պաուլինե էիզեման մասնակցել է Շուշիի դիվանագիտական հավաքին.

Այդ մասին հրապարակել ենք Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի բողոքի նամակը հասցեագրած Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին` Նիդերլանդերեն լեզվով, այժմ հայերեն թարգմանությունը.

Հարգարժան տիկին Էյզըմա, 

Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Չափազանց տարօրինակ է, որ դուք նման քայլի եք դիմում այն ժամանակ, երբ մեր երկրի խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և հստակ ուղերձներ է հրապարակել այդ երկրում ցանկացած միջազգային բնույթի միջոցառմանը մասնակցելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։ Դուք ընդունում եք Ալիևի նման տխրահռչակ բռնապետի հրավերը։ Մենք ցնցված ենք, որ դուք բարոյական բոլոր արժեքներին հակառակ, ամբողջական արհամարհանք եք դրսևորում հայ ժողովրդի, Նիդերլանդների հայկական համայնքի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հանդեպ։ Միթե՞ դուք տեղյակ չէիք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Գերմանիայի նման երկրների ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ հավաքին։ Սրանք իմիջիայլոց այն երկրներն են, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ հետապնդել են Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծման ճանապարհները։ Փաստորեն ձեր մասնակցությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրները ներկայացնող այս միջազգային կառույցի խաղաղասիրական քայլերին դուք դեմ եք։ Ամիսներ շարունակ Նիդերլանդների իշխանությունները տարբեր որոշումներով դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, ինչպես նաև Ալիևի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների ապօրինի բանտարկությունները և նրանց անօրինական դատապարտումները։ Խորհրդարանը չորս տարբեր որոշումներ է ընդունել այս հարձակողապաշտության և բռնատիրական քաղաքականության հանդեպ։ Ձեր մասնակցությամբ դուք ամբողջությամբ արհամարհում եք ժողովրդավարությամբ ընտրված մեր խորհրդարանի որոշումները։ Նիդերլանդահայության անունից մենք բացատրություն ենք պահանջում ձեր վերոնշյալ քայլերի կապակցությամբ և սպասում ենք, որ շատ արագ կարձագանքեք։

 Նիդերլանդների Հայ Դատ հանձնախումբ

No comments:

Post a Comment