Страницы

Saturday, 22 May 2021

Սոնայի ֆիլմը Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց

 


Բռա՜վո, ՍՈՆԱ

Հաագայի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը ՝  Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ Ալիկ Ասատրյանի դուստրը, այսօր  Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց իր 2 րոպեանոց ֆիլմով, որը Քովիդի մասին էր` մարդու , բնության ու կյանքի մասին: «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է  Սոնային հոլանդական MENA կինոփառատոնում առաջին մրցանակի արժանանալու համար: 

 Կարծում ենք մեր բազմահազար ընթերցողները կմիանան շնորհավորանքներին

Մաղթենք նրան հետագա հաջողություններ:

Ժուրիի զեկույցը Սոնայի ֆիլմի մասին.

«Սոնան կարողացավ կապ հաստատել իր և շրջակա բնության տարրերի միջև: Երբ Քովիդի ընթացքում մարդկային հարաբերությունները վատթարանում են և սահմանափակվում են Քովիդ համաճարակի պահանջներով, ստեղծողը այլ բան չունի, քան կապվել այս մոլորակում մեզ հետ ապրող բնության կենդանի էակների հետ: Դա կյանքի և շարժման հաղթանակ է և ծաղիկի կրկնակի հաղթանակ, որն ինքնաբերաբար աճում է ճանապարհի կենտրոնում...»

Ներկայացնում ենք  SoNa Sahakian- ի   ֆիլմը


No comments:

Post a Comment