Բռա՜վո, ՍՈՆԱ
Հաագայի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը ՝ Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ Ալիկ Ասատրյանի դուստրը, այսօր Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց իր 2 րոպեանոց ֆիլմով, որը Քովիդի մասին էր` մարդու , բնության ու կյանքի մասին: «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է Սոնային հոլանդական MENA կինոփառատոնում առաջին մրցանակի արժանանալու համար:
Կարծում ենք մեր բազմահազար ընթերցողները կմիանան շնորհավորանքներին
Մաղթենք նրան հետագա հաջողություններ:
Ժուրիի զեկույցը Սոնայի ֆիլմի մասին.
«Սոնան կարողացավ կապ հաստատել իր և շրջակա բնության տարրերի միջև: Երբ Քովիդի ընթացքում մարդկային հարաբերությունները վատթարանում են և սահմանափակվում են Քովիդ համաճարակի պահանջներով, ստեղծողը այլ բան չունի, քան կապվել այս մոլորակում մեզ հետ ապրող բնության կենդանի էակների հետ: Դա կյանքի և շարժման հաղթանակ է և ծաղիկի կրկնակի հաղթանակ, որն ինքնաբերաբար աճում է ճանապարհի կենտրոնում...»
Ներկայացնում ենք SoNa Sahakian- ի ֆիլմը
No comments:
Post a Comment