Նիդերլանդների պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների քաղաքներից մեկը համագործակցություն է հաստատում հայկական Էջմիածին քաղաքի հետ: Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը և ՀՀ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունիսի 29-ին, երեքշաբթի երեկոյան ուղիղ կապով, հեռակա ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր: Այս գործընկերությունն ուղղված է մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, մասնավորապես երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության և ուղիղ կապեր հաստատելու համար։
Ալմելոյի քաղաքային խորհրդի կարծիքով՝ այս համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ալմելոյում մեծ թվով հայեր են ապրում:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին Երևանից` Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Հաագայից` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը
:
ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Այսօր Ալմելոն և Էջմիածինը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Առաջին պլանում՝ Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ, մեր ազգակից Robin Haik Gelici-ն է (Ռոբին Հայկ Գելիչի)
Հետին պլանում՝ Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը ցուցադրում է ստորագրված հուշագիրը։
No comments:
Post a Comment