Նիդերլանդներում բնակչությունից (17.28 մլն) շատ հեծանիվ կա (23 մլն) ։ Հեծանիվը նրանց հիմնական փոխադրամիջոցն է. կարող ես մեքենա չունենալ, բայց հեծանիվ պետք է ունենաս։ Հեծանիվների համար առանձին ճանապարհներ, լուսացույցներ, կանոններ, կայանատեղիներ կան շենքերի մուտքերի մոտ։
Ավելին` հեծանվորդն առավելություն ունի հետիոտների և մեքենաների հանդեպ։ Ամեն բան արված է հեծանվորդի համար. ինչ ասես կգտնես` հատուկ սայլակներ, աքսեսուարներ, զամբյուղներ, երեխաների նստարաններ, պայուսակներ, անձրևանոցներ, տարբեր տեսակի հեծանիվներ (էլեկտրական, բազում անիվներով, երկու ղեկով ...)։
Հաճախ հեծանվորդի ճանապարհները ձգվում են անտառների, այգիների ու կանալների երկայնությամբ (ինքներդ պատկերացրեք վայելքը) Դե տարածքն էլ իր դերը խաղում է, այստեղ սարեր ընդհանրապես չկան. ի տարբերություն մեր վեհ լեռների, այստեղ հարթավայրեր են։
Իսկ քաղաքներում հեծանվային լուսացույցներ հետիոտների ճանապարհին զուգահեռ, առանձին անվճար կայանատեղիներ կան։
Չնայած հեծանիվների առատությանը` ամենաշատը հենց դա են գողանում. չես կարող հեծանիվդ ուղղակի կայանել, պարտադիր է շղթայով կապես առաջնամասը, իսկ բանալիով ետնամասը։ Այլապես բարձրացնելով ետնամասի անիվը և գլորելով առջևի անիվը` հեծանիվդ թռցնում են... Հեծանիվ ունենալն այստեղ առավելություն է. կարող ես ձեռք բերել սկսած 50€ մինչև 4000€ (կախված վիճակից, մեխանիզմից ու բրենդից):
-----------------------
Տեսաերիզը նկարահանվել է աշնանը (2020թ)
Foto-video. Hasmik Mirzoyan-Chilingaryan
------------------------------------------------------------
Ծանոթացե ՛ք.
Hasmik Mirzoyan-Chilingaryan
No comments:
Post a Comment