https://www.nidoragir.com/2021/05/blog-post_10.html
«Եվրոպական համակեցության երկրները լռում են ադրբեջանական Էրդողանի չարաշահումների մասին»
«21-րդ դարի ամենահայտնի բռնապետերից մեկի կողմից ծրագրված հաջորդ պատերազմին հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր է մնացել»:
Չնայած ԵՄ-ն ինքն իրեն ու Հայաստանին փորձում է համոզել , որ հնարավոր է հաշտության եզրեր գտնել նավթով հարուստ բռնապետական Ադրբեջանի հետ `Կովկասում խաղաղության ապահովման համար և այդ քայլի համար բավարար պայման կլինի «երկու երկրների կողից» ցուցաբերվող զսպվածությունը, այնուհանդերձ կրկին հասել ենք վտանգավոր մի կետի: 21-րդ դարի ամենահայտնի բռնապետերից մեկի կողմից ծրագրված հաջորդ պատերազմին հաշված օրեր, կամ նույնիսկ ժամեր են մնացել:
Սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, որովհետև ճակատագրի հեգնանքով մեր հարևան ագրեսորի անկանխատեսելի, անարդյունավետ ու ոչ կառուցողական դիրքորոշումը այլ ազդակներ ունեն: Կրկին անգամ, երբ մտածում եմ, թե ինչ կարելի էր անել Ադրբեջանի նախագահի աճող ախորժակը զսպելու համար, հիշում եմ «անպատժելիության մթնոլորտ» արտահայտությունը: Համոզված եմ, որ միակը չեմ այս բառերը կրկին ու կրկին հիշելու մեջ, քանի որ մեզանից շատերը հասկանում են, որ պատժվելու վախը հաճախ հանցագործություն չկատարելու միակ նախապայմանն է: Ցավոք, նախորդ գրառմանս մեջ անուղղակիորեն նկարագրված կանխատեսումները ճշմարարտացի դուրս եկան. անպատժելիության մթնոլորտը նոր Էրդողանին թույլ տվեց Կովկասը հասցնել նոր պատերազմի եզրին՝ Հայաստանի հետ սահմաններին ՝ զորք տեղակայեցին, ապա և անցան ինքնիշխա նՀայաստանի տարածքը
Կարելի է մտածել, որ Ադրբեջանը մայիսի 12-ը պատահաբար է ընտրել Հայաստանի տարածք ներխուժելու համար: 1994 թ մայիսի 12-ը մի օրը է, երբ ստորագրվեց եռակողմ հրադադար Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը նշանակում էր գիտակցության հաղթանակ`ընդդեմ անհիմն հավակնությունների:
Մենք կարող էինք դրան վերջ տալ այն բանից հետո, երբ նշեինք, որ ինչ-որ մեկը ոտնձգություն է կատարում մեկ այլ երկրի ինքնիշխան տարածք, քանի որ փաստն ինքնին խոսուն է և իրենից ենթադրում է միջազգային հանրության լիիրավ աջակցությունը : Բայց ցավոք դա տեղի չունեցավ, երբ խոսքը հասավ փոխհամագործակցող Եվրոպական երկրներին: Ինչ-որ կերպ պարզեցինք, որ մի մասը հայտարարել են, որ հավատարիմ են համընդհանուր արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ մյուսները փորձում էին թաքնվել պետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքի ետևում, անտեսելով Հայաստանի դեմ կոպիտ խախտումները:
Միջազգային հանրության լռությունը և շատերի «հավասարակշռված» վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի 150.000 անմեղ քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրման, բազմաթիվ ռազմական հանցագործությունների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, անմարդկային խոշտանգումների, հայ ռազմագերիների սպանությունների նկատմամբ և այսպես կոչված «Ռազմական ավարի պարկում» հայ զինվորների ապամարդկայնացումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հերթական փորձին: Եվ նույնիսկ հիմա, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ գտնվում են մեր ինքնիշխան տարածքում, մենք լսում ենք «երկու կողմերին» հասցեագրված զսպվածության կոչեր:
Մեզ խոստացել են խաղաղություն, մինչդեռ մենք համոզված էինք, որ մեր կողմից դիմադրությունը դրան հասնելու ամենակարևոր կողմերից մեկն է: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, նոր պատերազմի վտանգն է, ենթադրաբար ՝ շատ «խաղաղ» բնույթի: Մենք պասիվ հարձակման ենք ենթարկվում, և այնուամենայնիվ, մենք լսում ենք «պատրանքային հաշտեցման» հասնելու անհրաժեշտության մասին: Մենք ականատես ենք լինում մի բռնապետի ծննդյան, ով նավթային հարստությունն օգտագործեց` վերացնելու ժողովրդավարության կամ համամարդկային արժեքների ցանկացած հիշողություն, երկրում բանտարկելու, խոշտանգելու և սպանելու իր հակառակորդներին և պատերազմական հանցագործություններ կատարել անմեղ մարդկանց դեմ, ովքեր պայքարել են իրենց կյանքի իրավունքի համար: Այնուամենայնիվ, չկա համաչափ գործողություն ՝ կանխելու գալիք աղետը:
Հայաստանում գալիք ընտրությունները սաբոտաժի ենթարկելու Ադրբեջանի նախագահի դրդապատճառները շատ պարզ են. ժողովրդավարները չեն պայքարում, բայց, ցավոք, ժողովրդավարական երկրները ենթարկվում են հարձակման:
Իմ ուղերձի նպատակը այն չէ, որ մեղադրեմ: Իմ ուղերձը տագնապի ազդանշան է, արթնացման կոչ , իրական և շոշափելի գործողությունների կոչ, որը դեռ կարող է փրկել իրավիճակը և հնարավորություն ընձեռել խուսափել մեկ այլ բռնապետի հավակնություններից: Ադրբեջանական Էրդողանի չարաշահումների և իրականության անտեսման մասին լռությունն արտացոլվում է ոչ միայն Եվրոպայի շջագծում, այլ ազատության երկրների սահմաններում: Բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ, որոնք ներգրավում են եվրոպական քաղաքական գործիչներին գլխավոր դերերում , Թուրքիայի և Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները երրորդ երկրներում՝ թույլատրելիի միայն փոքր մասն է:
No comments:
Post a Comment