Страницы

Friday, 14 May 2021

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ




Նիդերլանդներում առաջինը ինձ տպավորեց ճարտարապետությունը։

 Կարծես հեքիաթում լինես` տնակներ, մուլտ-դղյակներ անտառների մեջ, նեղ փողոցներ, ամենուր ծառուղիներ, այգիներ։ 

 Բարձրահարկեր այդքան չես հանդիպի (միայն մեծ քաղաքներում), հիմնականում 3 հարկանի "կիսված տներն են" (semi detached house), առանձնատներ: 

Ցանկացած կառուցվող շինություն հաստատվում է հատուկ պետական կառույցի կողմից, իսկ սեփականատերը չի կարող փոփոխել իր տան արտաքին տեսքը իր ուզած ձևով (կան հատուկ չափանիշներ)։ Հենց այդ չափանիշները` օրենքները, օգնում են, որ գեղեցիկ ու համաչափ լինի ճարտարապետությունը։ 

Ռոտերդամում կարծես բարձրահարկերի ցուցահանդես լինի. Խորանարդի, մատիտի, աստիճանների, ամբարի տիպի շենքեր։
Ամստերդամում` կարմիր կղմինդրե տանիքներով "карточный домик"-ներ են, իսկ Ուտրեխտում` կանալներով փաթաթված շենքեր։

Տեսանյութում  ներկայացնում եմ ավելի մանրամասն․ մի փոքր միասին կզբոսնենք։

#Նիդերլանդներըհայիաչքերով
#Նիդերլանդներ #Amsterdam #Rotterdam #Utrecht #Netherlands #architecture



Ֆոտոները` @dmirzoyann










Հասմիկ Միրզոյան-Չիլինգարյանի հոդվածը առաջին անգամ ,,Նիդերլանդական օրագրում,,  
հրապարակվել է 2021թ. մայիսի 8-ին.

No comments:

Post a Comment