Կարծես հեքիաթում լինես` տնակներ, մուլտ-դղյակներ անտառների մեջ, նեղ փողոցներ, ամենուր ծառուղիներ, այգիներ։
Բարձրահարկեր այդքան չես հանդիպի (միայն մեծ քաղաքներում), հիմնականում 3 հարկանի "կիսված տներն են" (semi detached house), առանձնատներ:
Ցանկացած կառուցվող շինություն հաստատվում է հատուկ պետական կառույցի կողմից, իսկ սեփականատերը չի կարող փոփոխել իր տան արտաքին տեսքը իր ուզած ձևով (կան հատուկ չափանիշներ)։ Հենց այդ չափանիշները` օրենքները, օգնում են, որ գեղեցիկ ու համաչափ լինի ճարտարապետությունը։
Ռոտերդամում կարծես բարձրահարկերի ցուցահանդես լինի. Խորանարդի, մատիտի, աստիճանների, ամբարի տիպի շենքեր։
Ամստերդամում` կարմիր կղմինդրե տանիքներով "карточный домик"-ներ են, իսկ Ուտրեխտում` կանալներով փաթաթված շենքեր։
Տեսանյութում ներկայացնում եմ ավելի մանրամասն․ մի փոքր միասին կզբոսնենք։
#Նիդերլանդներըհայիաչքերով
#Նիդերլանդներ #Amsterdam #Rotterdam #Utrecht #Netherlands #architecture
Ֆոտոները` @dmirzoyann
հրապարակվել է 2021թ. մայիսի 8-ին.
No comments:
Post a Comment