Страницы

Monday, 10 May 2021

Տիգրան Բալայան.,,Նիդերլանդները և ԵՄ-ն միջոցներ ունեն կանխելու հերթական հնարավոր նոր պատերազմը և տառապանքները,,

 


Վերջերս Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Նիդերլանդական թերթերում հանդես եկավ մի շարք հոդվածներով, ներկայացնում ենք դրանցից մեկի հայերեն բովանդակային թարգմանությունը.

ThePostOnline (TPO) հանրահայտ կայք է Նիդերլանդներում, որին այցելում են 1մլն-ից ավելի ընթերցող.


Տիգրան Բալայան. ,,Նիդերլանդները պետք է գործեն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան,,. 



Տիգրան Բալայան.,,Նիդերլանդները և ԵՄ-ն միջոցներ ունեն կանխելու հերթական հնարավոր նոր պատերազմը և տառապանքները,,
Քանի որ աշխարհի և ԵՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է աշխարհում ընթացող այլ գործընթացների ու բազմաթիվ ճգնաժամերի վրա, փխրուն հրադադարը, որը վերջ տվեց Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիային Արցախի (Լեռնային Ղարաբաղ) 150,000 հայերի նկատմամբ, կայուն չէ: Ռազմական գործողությունների դադարեցումից մեկ ամիս անց Ադրբեջանը ձեռնամուխ եղավ մեկ այլ հարձակման, որի արդյունքում երկու գյուղեր գրավվեցին, և 60 հայ զինվորներ (140-ից բացի) գերեվարվեցին Նրանց մերժում են վերադարձնել ՝ չնայած միջազգային մարդասիրական իրավունքի հստակ կանոններին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և շատ այլ երկրների ու կազմակերպությունների պահանջներին:
Ադրբեջանի բռնապետը գնում է իր թուրք դաստիարակ Էրդողանի հետքերով և չի թաքցնում իր հետագա ագրեսիվ ծրագրերը. Իլհամ Ալիևը վերջերս բառացիորեն ասաց.
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին զուգահեռ է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Զանգեզուրի միջանցքի գոյությունը իրականացնում ենք ` դա ուզենա, թե չուզենա Հայաստանը: Եթե նա ցանկանա, մենք ավելի հեշտությամբ կլուծենք այս խնդիրը, եթե չցանկանա, ապա այն ուժով կլուծենք »:
Մեղմ ասած, առնվազն նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանի խիստ փխրուն խաղաղությունն ու կայունությունը և բացահայտում Ադրբեջանի վերջին խաղաղության և հաշտության հայտարարությունների կեղծ բնույթը:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ հնչեցին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, որն այս տարի Ճանաչվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից : Ակնկալվում է, որ նույնը կանի Նիդերլանդների կառավարությունը ՝ Հոլանդիայի քաղաքական կուսակցությունների գրեթե միաձայն աջակցությունից հետո, միայն DENK-ն էր դեմ (խորհրդ. 3 տեղ-ծանոթ Ն.Օ) :
Ադրբեջանի իշխողի իրական մտադրությունների մեկ այլ հստակ դրսևորումը վերջերս այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացումն էր` որն անվանվեց մռայլ կամ ցեղասպանության այգի, տգեղ մեռնող հայերի մոմե կերպարներով` հայերին վարկաբեկելու, դեգեներատիվ (այլասերված) ներկայացնելու միտումով: Անմարդկային վերաբերմունք:
Ուղիղ մեկ տարի առաջ ես ահազանգեցի և զգուշացրի, որ Ալիևը իր իշխանությունը ամրապնդելու և Ադրբեջանում ահագնացող ճգնաժամից խույս տալու համար պատրաստվում է պատերազմի: Ես դա նորից եմ անում:
ԱՄՆ-ում տեղի ունեցաած ընտրություններն ու անցյալ տարվա աշնան համաճարակի հետ կապված ծանր իրավիճակը Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործեցին սեպտեմբերին՝ սիրիացի ջիհադականների և նորագույն սպառազինությունների միջոցով պատերազմ սանձազերծել այդ թվում խաղաղ բնակիչների և հիվանդանոցների դեմ: Այժմ աշխարհում տիրող լարվածությունը թույլ կտա երկու բռնապետներին նոր պատերազմ սկսել ու «խորը անհանգստության» և «ափսոսանքի» նոր փուլ առաջացնել այն երկրների ու կազմակերպությունների համար, որոնք ունեն ժողովրդավարական երկրի և բազմակարծիք հասարակություն բոլոր ռեսուրսներն ու միջոցները :
Նախագահ Ալիևի, նրա ընտանիքի և անթիվ պատերազմական հանցագործությունների համար պատասխանատու այլ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների վերաբերյալ երկու միջնորդություն ընդունելով ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը ստեղծել է իրավական հիմք, որպեսզի կառավարությունը հիշյալ անձանց մարդու իրավունքների խախտման համար պահի ԵՄ պատժամիջոցների ռեժիմի տակ: Այժմ Հոլանդիայի կառավարությանը մնում է գործել և կանխել ժողովրդավարական հասարակության դեմ նոր ագրեսիան, որը հոլանդացիները օգնել են կառուցել վերջին տասնամյակների ընթացքում:



Tigran Balayan – Nederland moet optreden tegen de agressie van Azerbeidzjan en Turkije tegen Nagorno-Karabach

Nederland én de EU hebben de mogelijkheden om een nieuwe oorlog en lijden te voorkomen

Aangezien de aandacht van de wereld en de EU is gericht op andere grenzen en vele crises over de hele wereld, is het fragiele staakt-het-vuren dat een einde maakte aan de laatste agressie van Azerbeidzjan en Turkije tegen de 150.000 Armeniërs van Artsakh (Nagorno-Karabach) niet stabiel; een maand na de stopzetting van de vijandelijkheden lanceerde Azerbeidzjan nog een aanval waarin twee dorpen werden veroverd en als krijgsgevangenen 60 Armeense soldaten (bovenop 140 anderen) gevangen werden genomen. Er wordt geweigerd hen te repatriëren, ondanks de duidelijke regels van het internationaal humanitair recht, de eisen van de VN, de EU, de Raad van Europa, het Europese Hof voor de Rechten van de Mens en vele andere landen en organisaties.
De Azerbeidzjaanse dictator volgt de voetstappen van zijn Turkse mentor Erdogan en steekt zijn verdere agressieve plannen niet onder stoelen of banken: onlangs zei Ilham Aliyev letterlijk:
“De oprichting van de Zangezur-overloop loopt volledig parallel aan onze nationale, historische en toekomstige belangen. We implementeren de Zangezur-overloop, of Armenië dat nu wil of niet. Als ze wil, lossen we dit probleem gemakkelijker op, als ze dat niet wil, lossen we het met geweld op.”
Op zijn zachtst gezegd beschadigen zulke verklaringen de zeer kwetsbare regionale vrede en stabiliteit ernstig en onthullen ze de valse aard van recente Azerbeidzjaanse verklaringen over vrede en verzoening.
Het is opmerkelijk dat dergelijke dreigementen werden geuit in de aanloop naar de 106e herdenking van de Armeense genocide, dit jaar gekenmerkt door de Amerikaanse president Joe Biden’s erkenning van de genocide. Naar verwachting zal de Nederlandse regering hetzelfde doen, na bijna unanieme steun van de Nederlandse politieke gevestigde orde; alleen DENK was tegen.
Een andere duidelijke manifestatie van de ware bedoelingen van de Azerbeidzjaanse heerser is de recente opening van het zogenaamde ‘Militaire trofeeën park‘, dat werd bestempeld als macaber of genocide park met wassen beelden van lelijke stervende Armeniërs, met als doel Armeniërs te ontmenselijken en te presenteren als onmenselijk.
Precies een jaar geleden sloeg ik alarm en waarschuwde ik dat Aliyev een oorlog aan het plannen was om de aandacht af te leiden van de steeds groter wordende crisis in Azerbeidzjan en om zijn macht te consolideren. Dat doe ik nu weer.
De Amerikaanse verkiezingen en de vreselijke situatie met de pandemie afgelopen herfst werden door Azerbeidzjan en Turkije gebruikt om de agressie in september te starten, waarbij Syrische jihadisten en geavanceerde bewapening werden ingezet tegen burgers en ziekenhuizen. Nu zullen de spanningen over de hele wereld de twee dictators de mogelijkheid geven om een nieuwe oorlog te beginnen en een nieuwe ronde van ‘diepe zorgen’ en ‘spijt’ teweeg te brengen bij de landen en instellingen die over alle middelen en mogelijkheden beschikken om de oorlog tegen een democratisch land en een pluralistische samenleving te voorkomen.
Door twee moties aan te nemen over individuele sancties tegen president Aliyev, zijn familie en andere verantwoordelijken voor ontelbare oorlogsmisdaden, heeft de Nederlandse Tweede Kamer de wettelijke basis geschapen voor de regering om te beginnen met het op de lijst plaatsen van diezelfde personen onder het wereldwijde EU-sanctieregime voor mensenrechten. Het is nu aan de Nederlandse regering om op te treden en de nieuwe agressie tegen de democratische samenleving, die de Nederlanders in de afgelopen decennia hebben helpen opbouwen, te voorkomen.

No comments:

Post a Comment