07.05.2021 14:50
Այսօր՝ մայիսի 7-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանում ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, Օտար լեզուների ամբիոնի և գրադարանի աջակցությամբ կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսի նպատակն է հերթական անգամ արժևորել Շուշիի պատմական անցյալը,վերագնահատել 1992 թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման նշանակությունը,ահազանգել Շուշին ադրբեջանականացնելու պետական քաղաքականության մասին,փաստել, որ Շուշիի նկատմամբ պահանջատիրությունը համահայկական է:
Ցուցահանդեսի բացմանը ելույթի խոսքով հանդես է եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը:
«Ցուցահանդեսում ներկայացված են 110 գրքեր, որում տեղեկություններ կան Շուշիի մշակույթի, պատմության մասին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գերմանական, Ռուսական և Ֆրանսիական փոստային բացիկներ, որում բացառապես գրված է Շուշի անունը:»
Ըստ Հովիկ Ավանեսովի՝ այս ցուցահանդեսով վերաիմաստավորում և հավաստիացնում ենք այն փաստը, որ մենք հավատարիմ ենք այն ոգուն, որով մենք ժամանակին ազատագրել ենք Շուշին:
«Շուշին հայկական եղել է կա ու մնալու է հայկական»,-ասաց Հովիկ Ավանեսովը:
«Շուշիս» — պատահական չէ ընտրված ցուցահանդեսի խորագիրը, որովհետև Շուշին յուաքանչյուրինս է և մենք պետք է օր առաջ վերադարձնենք Շուշիի փառքը:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև հուշարձանագետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մեր բոլորի ցանկությունն ու նպատակն է, որպեսզի մնացած ցուցահանդեսները կազմակերպվեն Շուշիում:
«Շատ շուտ պետք է դուրս գալ համազգային սգից և շատ արագ սկսել վերականգնել մեր կորսվածը: Ցավոք սրտի, մեր տղաներին հետ բերել չենք կարող, սակայն մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր քաղաքներն ու բնակավայրերը կարող ենք հետ բերել, եթե պատմության դասերը ի նկատի ունենանք»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:
Խոսելով ցուցահանդեսի մասին՝ նա կարևորեց մատաղ սերնդին ցույց տալ այն պատկերը , որը ունեցել է հայկական Շուշին:
Ելույթով հանդես է եկել նաև գրականագետ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը:
«Ինչքան էլ ավազակաբարո ուժերը կարողանան ժողովուրդներից խլել իրենց պատմական ևծ քաղաքները և գյուղերը տարածքները, միևնույն է, եթե այդ տարածքները դաջվել են տիրոջ սրտի վրա, միևնույն է դրանք պետք է վերադարձվեն»,-իր ելույթում նշել է Սոկրատ Խանյանը:
Սոկրատ Խանյանն ասաց, որ Շուշիի մասին գեղարվեստական գրքեր կան, հազարավոր երգեր կան, իսկ երգը դա ժողովրդի հոգու ձայնն է, այնպես, որ Շուշին եղել է հայկական, հայերն են կերտել և նուրից այն կլինի Արցախ աշխարհի զարդը:
«Շուշին պետք է շնչի իր հայկական ոգով: Ինչքան էլ, որ այսօր մեր հարևանները եկեղեցու գմբեթը փոխեն և այլն, դա միամտություն, տգիտություն և անհարգանք է հարևան ժողովրդի հանդեպ: Այնպես, որ նաև Շուշիի մայր եկեղեցին պետք է դիմի Աստծուն հայերեն՝ հայ ժողովրդի անունից»-,եզրափակեց իր ելույթը Սոկրատ Խանյանը
No comments:
Post a Comment