Մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի օրը «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:
Արձանի ընտրության վայրը պատահական չէ, այստեղ է իր մանկությունն անցկացրել Շարլը, այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։ Վերջինս կիսանդրին նվիրել էր Ազնավուրին դեռեւս 1964 թվականին, երբ նա առաջին անգամ այցելել էր Հայաստան:
Այստեղ կարելի է գտնել կադրեր քանդակի ստեղծման պատմությունից,
Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամներն ու ընկերները, Ֆրանսիացի գործիչներ և արտիստներ:
No comments:
Post a Comment