The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 4 May 2021

Մայիսի 4-ին, հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակին

 Հոլանդացիները Հիշատակման այս օրը՝  մայիսի 4-ին, հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակին:

Այս տարի ևս ըստ ձևավորված ավանդության, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Տիգրան Բալայանը այսօր Հիշատակի օրը այցելեց և իր հարգանքի տուրքը է մատուցեց Միդելհարնիսիում նահատակված Հայ  7 զինվորների հիշատակին: 


Գրեթե ամեն տարի Մայիսի 4-ին՝  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Միդելհարնիսում  Հայաստանի գործող դեսպանների ու տեղական իշխանությունների հետ համատեղ, մշտապես այցելել ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններին:

Նիդ օրագիրը մի քանի անգամ ուղիղ ռեպորտաժններ է վարել Հայ նահատակված 7 զինվորների հուշարձանից:

Ներկայացնում ենք կրճատ հատվածներ 2017 և 2019թթ  մեր ուղիղ  ռեպորտաժներից.


2017

2019


--------


Մեր հարցազրույցը Հանս Կոստրի հետ (1944,հոլանդական դիմադրության շարժմանն մասնակից Մամիկոն Սաֆարի Մինասյանի որդին)




Ազգային հուշարձան Ամստերդամում ՝ Դամ հրապարակում, որտեղ անցկացվում է ամենամյա հիշատակի արարողությունը

Հիշատակի պաշտոնական արարողությունը ավանդաբար անցկացվում է Ամստերդամի Դամ հրապարակում: Այնտեղ են այցելում  նախարարների կաբինետի անդամները (Նիդեռլանդների կառավարություն), թագավորական ընտանիքը, գեներալներ, Դիմադրության շարժման անդամներ, և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոյան ժ.20.00-ին լռության րոպե է:  Կանգնում է հասարակական տրանսպորտի և ճանապարհային երթևեկության շարժը 

No comments:

Post a Comment