Страницы

Monday, 5 April 2021

Դպրոցականների հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը

 

Անցյալ ամիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսի  շրջանակում   Ավագ դպրոցի հերթական և սպասված հյուրն էր Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը:

Ապրիլի 2-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցած հանիպման-քննարկմանը դեսպանը անրադարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմին ու դրա հետևանքներին, Թուրքիայի դերին, սփյուռքի գործունեությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ,  Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ: Քնարկված թեման, հարց ու պատասխանները և աշխույժ զրույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Դեսպանը սիրով համաձայնեց  կազմակերպիչների առաջարկությանը`  մասնակցել առցանց ձևաչափով սովորողների հետ հանդիպումների կազմակերպելուն։ 

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից


No comments:

Post a Comment