Страницы

Wednesday, 28 April 2021

Տեր Տարոն Թադևոսյան. «Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, թող այլևս պատրազմ չտեսնի մեր ժողովուրդը... »


Անցնող շաբաթ առիթն ունեցանք մասնակցելու կարևոր մի իրադարձության. Համալսարանական հիվանդանոցում հայրենիքի պաշտպանների համար բացվեց պրոթեզավորման կենտրոն: Դեռևս 1914 թվականից հիմնված, Աբովյան 58 հասցեում գտնվող քաղաքային հիվանդանոցում երեք տարի առաջ բացվել էր «Զինվոր Տուն» Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Հետայսու վերականգնողական կենտրոնը կունենա նաև պրոթեզավորման ամբողջական հնարավորություն, ուր իրենց ուժերը կվերականգնեն Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած մեր հայրենիքի պաշտպանները:

Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ այս հույժ կարևոր գործում իրենց կարևոր լուման ունեն Նիդերլանդնրեում ապրող մեր հայրենակիցները, որոնք, հենց պատերազմի առաջին օրից սկսյալ, միահամուռ ջանքներով իրենց աջակցությունը ցուցաբերեցին և շարունակում են ցայսօր ցուցաբերել մեր հայրենիքին, հարենակիցներին ու հայրենիքի քաջ պաշտպաններին:

Նորագույն սարքավորումներով ու գործիքներով պրոթեզավորման լաբարատորիայի, լավագույն պրոտեզավորող ընկերությունների կողմից թողարկված պրոթեզների և լավագույն մասնագետների շնորհիվ հայրենիքի քաջարի պաշտպանները հնարավորություն կունենան պրոթեզավորվելու, իրենց ուժերը վերականգնելու և լիարժեք կյանքի վերադառնալու:

Այս գործում մեծ է նաև Հոլանդահայ մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանի ջանքերը, ով դեռևս 2020 թվականի մարտ ամսից աշխատանքներ էր տանում «Զինվորի տան» աշխատակազմի հետ, որոկյալ պրոթեզավորման կենտրոն ստեղծելու համար: Պրոթեզավորող բժիշկը նույնպես Հոլանդիայից է՝ Խայս ֆան Խենթը, բացառիկ մասնագետ և բացառիկ մարդկային որոկներ ունեցող անձնավորություն: Կարճ ժամանակ՝ երկու ամիս, գտնվելով Հայաստանում, անխոնջ աշխատանքի արդյունքում Խայսը հասցրել է պրոթեզավորել հայրենիքի 28 պաշտպանների, ինչպես նաև հասցրել է վայելել ողջ անձնակազմի և զինվորների ջերմ սերն ու հարգանքը: Կենտրոնի բացման օրը ներկաները նրան որակեցնին «ամենահայ հոլանդացի» պատվանունով:

Պրոթեզավորման կենտրոնի բացումն իրականություն դարձավ մեր հայրենակիցների դրամական աջակցություն, վերոնշայլ պատվարժան անձանց, բայց նաև ու մանավան Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճուղի պատասխանատուների, ի մասնավորի՝ Հարություն Սիմոնյանի նվիրյալ աշխատանքի շնորհի: Շնոհակալություն բոլոր աջակիցներին, վարձքներդ ի կատար: Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, թող այլևս պատրազմ չտեսնի մեր ժողովուրդը և վերոնշյալ կենտրոնների բացումը դառնա ոչ պահանջված:

Լինելով Հայաստանում, առիթն օգտագործեցինք ապրիլ 24-ին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում, ինչպես նաև այցելել Եռաբլուր՝ մեր խոնրհումն ու աղոթքը բերելու հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր քաջերին:

NL

Afgelopen week hadden we de mogelijkheid om deel te nemen aan een belangrijk evenement. Een prothesecentrum werd geopend in het Universitair Ziekenhuis voor de Verdedigers van het Vaderland. Opgericht in 1914, werd het revalidatiecentrum "Soldier House" van de Verdediger van het Vaderland drie jaar geleden geopend in het stadsziekenhuis aan de Abovyanstraat 58.  Vanaf nu krijgt het revalidatiecentrum een ​​volledige kans voor protheses, waar de verdedigers van ons vaderland, die verschillende verwondingen opliepen tijdens de Artsakh-oorlog, hun krachten zullen herstellen. 

Ik zou willen benadrukken dat onze landgenoten die in Nederland wonen, die hen vanaf de allereerste dag van de oorlog met unanieme inspanningen vanaf de allereerste dag van de oorlog steunden, ons vaderland, onze landgenoten en de dappere verdedigers blijven tonen van het vaderland. 

Dankzij het protheselaboratorium met de nieuwste apparatuur en gereedschappen, de prothesen die zijn uitgegeven door de beste prothesebedrijven en  de beste specialisten, zullen de dappere verdedigers van het thuisland de kans krijgen om protheses te ondergaan, hun kracht te herwinnen en terug te keren naar een volledig leven. 

Ook in dit geval zijn de inspanningen van onze Nederlands-Armeense landgenoot Garik Khachatryan, die sinds maart 2020 samen met de staf van het Soldatenhuis werkt aan het opzetten van een kwalitatief prothetisch centrum, groot. Ook de prothesemaker komt uit Nederland, Hais van Khent, een uitzonderlijke specialist met uitzonderlijke menselijke kwaliteiten.



 In een korte tijd, twee maanden, in Armenië, slaagde Hayes er als resultaat van onvermoeibaar werk in om 28 verdedigers van het vaderland te prothesen, terwijl hij erin slaagde te genieten van de warme liefde en het respect van het voltallige personeel, de soldaten. Op de openingsdag van het centrum werd hij door de aanwezigen omschreven als 'de meest Armeense Nederlander'. 

De opening van het prothesecentrum werd een feit met de financiële steun van onze landgenoten, de bovengenoemde eerbare mensen, maar ook met het toegewijde werk van de mensen die de leiding hebben over de Nederlandse tak van het All-Armenian Fund, in het bijzonder Harutyun Simonyan. Bedankt  alle supporters, voor het betalen van de  contributie. Met de hulp en zegen van de Heer, laat ons volk geen nieuwe oorlog meemaken, de opening van de bovengenoemde centra zal overbodig worden. 

Toen we in Armenië waren, maakten we van de gelegenheid gebruik om op 24 april onze eer te bewijzen bij het Genocide Memorial, en om Yerablur te bezoeken om onze condoleances en gebeden te brengen aan onze helden die het vaderland verdedigden.


Տեր Տարոն Թադևոսյան

Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ

No comments:

Post a Comment