Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում (հունիսին կլրանա ուղիղ 1 տարին), տեսնում եմ և վերլուծում սոցիալական շատ խորը երևույթներ, որպեսին շատ կուզեի տեսնել նաև մեր հայրենիքում
1.Այստեղ փողը ոչ այլ ինչ է, քան մարդու ապրուստի և գոյատևման միջոց
2. 4-5 տարեկանից երեխան սկսում է գիտակցել փողի արժեքը, ծնողները և սոց. միջավայրը սովորեցնում են ապրելու և ինքնագոյատևելու ուղիները:
3. 14 տարեկանից երեխաները, անկախ սեռից, դասերից հետո կամ ազատ օրերին սկսում են աշխատել տարբեր տեղերում' սուպերմարկետներ, բացօթյա սննդի կետեր, սրճարաններ և այլն
4.Վերոնշյալ կետի դեպքում, մինչև 18 տ աշխատող երեխաներից պետությունը աշխատավարձից հարկեր չի գանձում
5. Փոքրուց երեխային սովորեցնում են ինքնուրույն կյանքին և պատասխանատու լինել իրենց քայլերի համար
6. Աշխատող երեխաները իրենց աշխատավարձի մեծ մասը հավաքում են իրենց հետագա կյանքը կառուցելու համար' ԲՈՒՀ ընդունվելիս կրթավճարների, հետագայում ծնողներից առանձնանալիս վարձով բնակարանի/տան և այլ նպատակներով
7. Տուն կամ բնակարան այստեղ գնելը հեշտ չէ և երկար գործընթաց է, հիմնականում հիպոթեքային վարկով են վերցնում և զույգը պետք է ունենա, ցույց տա բանկում տուն գնելիս, իրենց մին. 6 ամսվա կնքված աշխատանքային պայմանագրերը: Թեկուզ իրենց խնայած և հավաքած գումարը այդ դեպքում փրկություն չէ, քանի պետք է պատասխան տան պետությանը, թե որտեղից են հավաքել հավաքած կլորիկ գումարը.. Շատ տարածված է սոցիալական տներում բնակվելը, իսկ տան պայմանները և սիստեմը շատ հարմարավետ է, առանց շքեղությունների
8. Շատ տարածված է օգտագործված, բայց նորմալ աշխատող կենցաղային տեխնիկայի և ապրանքների օգտագործումը։ Բնավ ամոթ չէ, օրինակ շատ էժան գնով հայտնի բրենդային, լավ որակի և նորմալ աշխատող օգտագործված ամանեղենի լվացքի մեքենա գնելը, դրա տեղը մի քանի հարյուր եվրոները ավելի կարևոր նպատակների վրա են ծախսվում
9. Չեմ տեսել որևէ տեղ ցուցամոլության, հարուստ- աղքատ շերտերի տարբերության երևույթները, բոլորը միանման, ազատ են հագնվում, իհարկե աշխատանքի վայրում համապատախան դրեսս կոդ և այլն
10. Այստեղ մարդու ցանկացած աշխատանքը շատ թանկ և հարգալից է վարձատրվում. լինի հավաքարար, բժիշկ, վարսահարդար, բանվոր, ուսուցիչ, մատնահարդար և այլն
11. Երեխաները վաղ հասակից սկսում են մասնակցել տարբեր ակտիվ, կամավորական նախաձեռնություններին, ճամբարներին, դառնում են ավելի կազմակերպված և կյանքին պատրաստ
12. Ուրախ երևույթները' ծնունդ, հարսանիք, նշանդրեք և այլն, տեղի են ունենում առանց ավելորդ ձևականությունների և առանց ճոխությունների. լավ ռեստորաններում շատ թանկ է ուտելիքը
13. Նիդեռլանդները համարվում է տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար լավագույն երկրներից մեկը, ամբողջ համակարգը հարմարեցված է նրանց կարիքներին և անհրաժեշտ պարագաների գումարի 80%-ը վճարվում է ապահովագրական ընկերության կողմից /verzekering/
14. Պետությունը խիստ խրախուսում է բոլոր բնակիչներին և էմիգրանտներին հոլանդերեն սովորելուց հետո գտնել աշխատանք իրենց դիպլոմին և կարողություններին համապատասխան
15. Իմ մասնագիտական ոլորտից☺️ սոցիալական աշխատողները վերջապես ոչ թե օգնություն/թոշակ բաժանող են կամ պարզապես տունայցեր անող, այլ պրոֆեսիոնալ, մեր մասնագիտական լուրջ և բարձր մակարդակին հարիր են աշխատում, խորհրդատվական և ուղղորդողի դերերում և գրագետ են ընկալվում թե գործընկերների, թե հանրության կողմից
16. Նիդեռլանդները հեծանիվների երկիր է, բոլորը հեծանիվ են քշում, երեխաներ, տարեցներ, անգամ հղի կանայք, պաշտոնյաներ.. Ամբողջ երկրով մեկ հատուկ հարմարեցված ճանապարհներ կան հեծանվորդների համար, նախարարներ, քաղաքական գործիչներ հեծանվով են գնում գործի
Շարունակելի...
Առայժմ այսքանը..
Anna Martirosyan
No comments:
Post a Comment