Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակացությամբ ապրիլի 24-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ասսեն և Ալմելո։
Դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատների հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով անմեղ զոհերին նվիրված Ասսենի հուշարձանի մոտ և Ալմելոյի հուշահամալիրում։
Տ. Բալայանն այնուհետև հարցազրույցներ տվեց նիդերլանդական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը նույն օրը Հայաստանի դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղեց Ամստերդամի Հայոց ցեղասպանության նահահատակների խաչքարի մոտ։
Հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։
Նիդերլանդներում ոգեկոչման առցանց միջոցառում էր կազմակերպել նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (https://www.facebook.com/armeense.genocide/videos/5651246558249459)։
«Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպստոսը, հայ համայնքի անդամներ։
-----------------
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաև Նիդերլանդների Նայմեխեն, ՈՒտրեխատ, Մաստրիխտ և այլ քաղաքներում, որտեղ ներգրաված էին հայկական տարբեր կազմակերպություններ ու կառույցներ: Միջոցառումները լուսաբանեցին Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, կենտրոնական ու մարզային մամուլը
Herdenking Armeense genocide 24 april 1915 Almelo |
24 april 2021 - Herdenking Armeense Genocide 1915 - Genocide Monument Amsterdam
Ապրիլ 24-ի Մանրամասը տեղեկություններ հրապարակել է Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջը
Մեծ լուսանկարներով դիտելու համար այցելեք.
No comments:
Post a Comment