Страницы

Thursday, 25 March 2021

Հազվագյուտ չղջիկների և Ճապոնական Toyota ընկերության հիմնադրի հինգերորդ «ինչու»-ի մասին

ՀԵՏԱՔՐՔԻՐ


Ճապոնական Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոտան մշտապես օգտվում էր «5 ինչուների» կանոնից: Անհասկանալի իրավիճակներում հայտնվելիս`  այն միշտ օգնում էր Տոյոտային: Այս կանոնը շատ պարզ է: Ասենք թե` ուզում ես մուշտակ ունենալ:

Դու հարցնում ես ինքդ քեզ:

-Ինչո՞ւ եմ ես ուզում մուշտակ ունենալ:Սա առաջին «ինչու»-ն է։

Պատասխան.

-Որովհետև ես ուզում եմ զարմացնել բոլորին:

Բարի. այդ դեպքում` երկրորդ «ինչու»-ն։

-Ինչո՞ւ ես դու ուզում զարմացնել բոլորին:

Պատասխան.

-Որովհետև ուզում եմ, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն:

Երրորդ «ինչու»-ն:

-Ինչո՞ւ ես ուզում, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն:

Պատասխան.

-Որովհետև ես ինձ վստահ չեմ զգում:

Չորրորդ «ինչու»-ն:

-Ինչո՞ւ դու քեզ վստահ չես զգում:

Պատասխան.

-Որովհետև ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ իրացնել` նստած եմ նույն տեղում:

Հինգերորդ «ինչու»-ն:

-Ինչո՞ւ չես կարողանում ինքդ քեզ իրացնել:

Պատասխան.

-Որովհետև ես զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր չի գալիս:

 Հիմա կասեք, թե ի՞նչ կապ ուներ էստեղ մուշտակը, ասեմ. Տոյոտան ուսուցանում է, որ հինգերորդ «ինչու» -ի պատասխանն այն հիմնական պատճառն է, որն առաջին հայացքից չի երևում։Հինգերորդ «ինչու»-ն լույս է հաղորդում թաքնվածին: Սա շատ արդյունավետ միջոց է ՝ ստուգելու և հասկանալու, թե ինչ եք իրականում թաքցնում, ինչից եք վախենում, ինչն եք վախենում խոստովանել նույնիսկ ինքներդ ձեզ, այն, ինչ իրականում ցանկանում եք և որն, ըստ էության, պարզապես անհեթեթություն է:Հինգերորդ «ինչու»-ն հենց մենք ենք։

^^^^^^^^^^^^^^^^^^



22.03.2021/ Ara Shahbazian / Նիդ.օրագիր

Նիդերլանդների Ստեյնվայկ քաղաքում քանդման նախատեսված մի քանի տներում հազվագյուտ տեսակի 150 չղջիկներ են հայտնաբերվել։ Շինարարական ծրագրերը անորոշ ժամանակով հետաձգվել են, մինչև էկոլոգների հետ համատեղ լուծում գտնեն։ Չղջիկներին ո՛չ միայն չեն անհանգստացրել, այլ և ողջ ձմեռ ջեռուցել են տները, որպեսզի չղջիկները չվնասվեն։ Ողջ աշխարհում այս տեսակի չղջիկներն ավելի քիչ են մնացել, քան փղերը․․․



No comments:

Post a Comment