Առաջին անգամ Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունները` Covid-19-ի պայամաններում, նախորդը 2017 թվականին էր.
18.03.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր
ARM/NL
Dit artikel laat de maatregelen tijdens het stemmen en de voorlopige uitslag van de verkiezingen van de Tweede Kamer 2021 zien.
Երեկ՝ մարտի 17-ին, ավարտվեցին Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները:
Ըստ նախնական տվյալների (72,2%)՝ ներկայացուցիչների պալատի ընտրություններում VVD-ը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն») արդեն 4-րդ անգամ ստանում է ընտրողների առավելագույն ձայները՝ ստանալով խորհրդարանական 35 մանդատ, D66-ը («Դեմոկրատներ 66») մեծ թռիչք է կատարում և ստանում 24 աթոռ. նախորդ ընտրություններում կուսակցությունն ուներ 19 մանդատ: Երրորդ տեղում է PVV-ը (Ազատություն կուսակցություն), որը ստացել է 17 մանդատ:
Forum voor Democratie (Ժողովրդավարության ֆորում) ստանում է 8 տեղ, ինչը GroenLinks-ից (Ձախ-կանաչներ) 1 տեղով առավել է: Քրիստոնյա Դեմոկրատները ստացել են 15 տեղ՝ կորցնելով 4 մանդատ:
JA21, Volt, Bij1 & BBB կուսակցությունները, որոնք այս տարի առաջին անգամ էին առաջադրում իրենց թեկնածությունը, նույնպես ստացել են խորհրդարանի մաս կազմելու բավարար ձայներ:
Նախնական արդյունքների մասին ավելի ընդարձակ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղման մեջ, տեղեկություներն ըստ հաշվարկի փոփոխվում են :
Ընտրություններ 2021-ը` հարմարեցված Covid-19-ի պայամաններին
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ձայների հաշվարկն այս տարվա ընտրություններում ավելի դանդաղ է ընթանում, ինչը պայմանավորված է ընտրատեղամասերում Covid-19-ի միջոցառումների և ռեկորդային քանակով կուսակցությունների մասնակցության հետ:
Քվեարկության ընթացքում Covid-19 համաշխարհային համաճարակի առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ձեռնարկվել էին մի շարք միջոցառումներ:
Ի տարբերություն նախկինում անցկացվող ընտրությունների՝ այս տարի ընտրատեղամասերը բաց էին երեք օր՝ մարտի 15-ից մինչև մարտի 17-ը ներառյալ: Խոցելի խումբ հանդիսացող 70 տարեկանն անց ընտրողներներին հնարավորություն էր ընձեռնվել ընտրատեղամաս ներկայանալու փոխարեն, քվեարկել նամակի միջոցով: Ընտրատեղամաս ներկայանալու անկարողության կամ ցանկության բացակայության դեպքում՝ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռնվել լիազորել այլ անձանց` քվեարկել իրենց փոխարեն:
Ընտրատեղամասերը նույնպես հարմարեցված էին կորոնավիրուսի տարածման նվազեցման կանոններին:
Ընտրատեղամասերը նախագծված էին այնպես, որ հնարավոր լիներ պահպանել 1,5 մետր հեռավորության:
Ընտրատեղամասի անդամներն, ինչպես նաև ընտրողները պարտադիր կրում էին դիմակներ:
Ձեռքերի ախտահանուման պարագաները հասանելի էին ընտրատեղամասի մուտքի մոտ:
Քվեարկության տաղավարները (և այլ, այսպես կոչված, շփման կետերը, ինչպիսիք են դռան բռնակները), մաքրվում էին յուրաքանչյուր կես ժամը մեկ:
Տեղամասի այն անդամները, ովքեր ընդունում էին քվեաթերթիկը, միանգամյա ձեռնոցներ էին օգտագործում:
Ընտրողների և ընտրատեղամասի աշխատակիցների միջև տեղադրված էին ապակյա պատեր:
Աշխեն Բակլաչյան
Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:
Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!
No comments:
Post a Comment