Страницы

Sunday, 7 March 2021

Մարտի 8.Կանանց ուժի ու հմայքի ցուցադրման օր

Որպես հայ կին սովոր եմ, որ տարվա այս օրը շնորհավորում, կամ շնորհավորանքներ եմ ստանում մյուսներից, նաև ծաղիկներ ու նվերներ եմ ստանում և գեղեցիկ ժամանակ անցկացնում մյուսների հետ:  Իրականում չգիտեմ ինչու եմ դա անում, երևի մեր մշակույթի մի մասն է: Այդ պատճառով  օրվա  խորհրդի և այս հոդվածի համատեքստում որոշեցի  մայրիկիցս  հարցազրույց վերցնել : Ստորև կարդացեք  ինձ համար բավական հետաքրքիր նրա բացատրությունը։ 

Մարտի 8-ը ստեղծվել է ոչ թե հրաշալի տիկնանց գովաբանելու, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ։ 

Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվել է 1911թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Դանիայում: 

Ամենուր և մասսայական Կանանց միջազգային օրը սկսել է տոնվել  այն բանից հետո, երբ 1914 թ-ին Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Նիդերլանդների եւ Ռուսաստանի կանայք իրենց օրը ցանկացան նշել հենց մարտի 8-ին։ 

Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել և ետին պլան  է մղվել ու անհրաժեշտություն է դարձել  գարնանային այդ օրը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության եւ անսահման սիրելու ունակության համար։ 

Բոլոր ժամանակներում ազգերից շատերի մոտ կինը համարվել է «հրաշք եւ ընծա», «կյանքի եւ երջանկության խորհրդանիշ», եւ գրեթե բոլոր ազգային օրացույցներում կա կանանց նվիրված օր. Օրինակ ՝ կանայք աշխարհում առաջին շամաններն էին, և, օրինակ, Մալթայում և շատ այլ երկրներում նրանց պաշտում էին որպես Աստվածուհիներ: Սա մասամբ այն պատճառով է, որ կինը կարող է ոչ միայն ստեղծել նոր կյանք երկրի վրա, այլ նաև կարող է ապահովել այդ կյանքը շունչ ու հոգով (Teddlock, 2005)։ 

Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում կանանց նվիրված տոներն ընդարձակվեցին ու այլ խորհուրդներ ստացան, օրինակ Հայաստանում Անկախությունից հետո

ապրիլի 7-ին,  նշվում է նաև կանանց մեկ այլ տոն՝   Մայրության և գեղեցկության օրը։  Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։

Կանանց տոնի առթիվ աշխարհով մեկ  կազմակերպվել և կազմակերպվում են  համանուն թեմաներով, տարբեր բնույթի միջոցառումներ, կազմակերպվում են հավաքներ, սիմպոզիումներ։   Որոշները վերաբերվում  են աշխարհում տիրող պրոբլեմներին, օրինակ՝ պատերազմները, Էկոլոգիա, կանանց, մայրերի էւ երեխաների իրավունքների պաստպանություն և այլը։


Մարիամ ՔԼՅԱՆ

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում:



 8 maart wereldwijd de dag van de kracht van de vrouw

Als Armeense vrouw ben ik het gewend om ieder jaar gefeliciteerd te worden dat ik geboren ben als vrouw. Ik krijg bloemen en cadeautjes en ik spendeer tijd met andere vrouwen. Maar waarom ik dat doe weet ik eigenlijk niet goed, het zit in onze cultuur. Daarom besloot ik in het kader van deze dag en dit artikel, mijn moeder @karine klyan te interviewen. Lees hieronder mee wat haar verrassende reactie was.

8 maart werd niet gevierd om de wonderbaarlijke dames te prijzen, maar om revolutionaire vrouwen te verheerlijken.  Deze dag was de feestdag van vrouwen die streefden naar gelijke rechten.

Internationale vrouwendag werd voor het eerst gevierd in 1911 in Duitsland, Oostenrijk, Zwitserland en Denemarken. Het werd overal op 8 maart gevierd, nadat de vrouwen van Oostenrijk, Hongarije, Duitsland, Nederland en Rusland hun dag officieel maakten op 8 maart 1914.

In de loop van de tijd is het politieke deel van deze dag vergeten geraakt en het enige wat overbleef was de noodzaak om vrouwen in de lente te eren voor hun schoonheid, tederheid en het vermogen om oneindig lief te hebben.

In veel landen worden vrouwen beschouwd als een "wonder en een geschenk", een "symbool van leven en geluk". En in bijna alle nationale kalenders is er een dag gewijd aan vrouwen. Zo waren de vrouwen de eerste sjamanen van de wereld en werden ze bijvoorbeeld in Malta en vele andere landen aanbeden als Godinnen. Dit onder meer omdat de vrouw niet alleen nieuw leven op aarde kan zetten, maar ook dat leven van een ziel kan voorzien (Tedlock, 2005). 

Ter gelegenheid van vrouwendag zouden symposia over verschillende onderwerpen moeten worden georganiseerd. Denk hierbij aan thema’s zoals (voorkomen van) oorlogen, ecologie, mensenrechten enzovoorts. 

Door Mariam Klyan.

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!

bronnen:

Tedlock, B. (2005). The woman is the shaman’s body. New York: Bantam Dell. 

Barham, Lawrence; Mitchell, Peter (2008). The First Africans: African Archaeology from the Earliest Toolmakers to Most Recent Foragers. New York: Cambridge. 

Early Stone Age Tools". What does it mean to be human?. Smithsonian Institution.


No comments:

Post a Comment