The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 16 February 2021

Ի՞նչ գույն ընտրել խոհանոցի ճակատային մակերեսների համար

 


Օգտակար խորհուրդներ

 Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ



Comment choisir la couleur des façades de ma cuisine ?

Օրըստօրե խոհանոցի ձեւավորման մասնագետները ավելի բազմազան եւ անսպասելի գույներ եւ լուծումներ են առաջարկում խոհանոցի կահույքի ճակատային մակերեսների համար։ Սպիտակին եւ մոխրագույնին գալիս են փոխարինելու կանաչը, վարդագույնը, սեւը եւ, նույնիսկ, դեղինը։  Գունային եւ ֆակտուրաների այնպիսի մեծ գամմա է առկա, որ երբեմն դժվար է որոշել լավագույն տարբերակը։ Կարելի է փորձել եղեւնու կանաչը կամ տեռակոտան, եթե վստահ եք ձեր ընտրության մեջ։ Նոր խոհանոց ընտրելը հեշտ գործ չէ, եւ հաճախակի չի ստեղծվում նման առիթ։ 

 

Այսօր խոհանոցի արդիական գույն է համարվում մուգ կապույտը, տեռակոտան, կամ ասենք՝ վառված փայտագույնը։ Այսօր ավելի հաճախ ընտրությունը կանգ է առնում նյութի ֆակտուրայի վրա։ Խոհանոցում էսթետիկ եւ զգացական առումով կարեւոր է, թե հպվելիս մակերեսին ինչ զգացողություններ եք ունենում։ 

Եթե անգամ առաջնությունը արտաքին տեսքի մեջ չէ, ապա այն պետք է անպայմանորեն լինի կիրառական եւ արդյունավետ։ 

Մի շտապեք գույնի ընտրության հարցում 

Խոհանոցի ճակատային մակերեսների գույների ընտրության հարցում, ավելի լավ է չշտապել եւ մտածել։ Թույլ տվեք էմոցիաները ձեզ ուղղորդեն։ Սկզբի համար ուղղորդվեք ձեզ դուր եկող գույնով՝ ինքներդ ձեզ հարցադրելով, թե նոր խոհանոցի համար ինչ ոճ կնախընտրեիք՝ մինիմալիստակա՞ն, ժամանակակի՞ց, բնակա՞ն, թե՞... Քիչ ժամանակ անց, մտքով պատրաստվելով կառուցմանը՝ լուծումը արդեն ինքնըստինքյան կգտնվի։

 

Ոգեշնչվեք՝ նախքան խոհանոցի ճակատային մակերեսների համար ցանկալի գույնը գտնելը

 

PinterestInstagram եւ այլ բազմազան հավելվածների միջոցով կարող եք ամենուր ոգեշնչում գտնել։ Նախ սկսեք փնտրել ոգեշնչող լուսանկարներ հասկանալու համար, թե ինչն է ձեզ դուր գալիս։ Օրինակ՝ հա՞րթ, թե՞ ռելիեֆային մակերեսները, վա՞ռ, թե՞ չեզոք գույները եւ այլն։ Այս ամենը ձեզ լուծումներ կտա, թե ինչպիսի խոհանոց է համընկնում ձեր ցանկություններին։ Ամենի գաղափարը այն է, որ ինքներդ ձեզ համար հաճելի դարձնեք խոհանոցի նախագծման պրոցեսը։ Փնտրտուքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է ստեղծել moodboard /ոգեշնչման քարտեզ/, այստեղ զետեղել բոլոր ոգեշնչող խոհանոցների լուսանկարները, հետագայում ընտրության հարցում, դրանք դասակարգելու միջոցով, ավելի հեշտ կողմնորովելու համար։ Սոցիալական ցանցերը եւ ինտերիերի ամսագրերը, հատկապես, հրաշալի աղբյուրներ են խոհանոցի ֆասադային մակերեսների գույներ եւ ֆակտուրաներ ընտրելու համար։ 

Les réseaux sociaux et la presse sont une mine d'inspiration afin de piocher des idées de couleurs pour ses façades de cuisine (réalisation Maéma Architectes).

 

Առաջին հերթին ընտրել խոհանոցի ֆասադների գույնը 


Խոհանոցում ֆասադների գույնը պետք է որոշել հենց պրոյեկտի սկզբում։ Քանի որ ֆասադների հնարավորություններն ավելի սահմանափակ են, քան աշխատանքային սեղանի կամ էլ միջպահարանային գոտու տարբերակները, ավելի լավ է սկզբում որոշել դռների գույնը։ Հայտնի է, որ առաջին հերթին աչք են զարնում կահույքի ֆասադները, հետեւաբար այստեղ ամենեւին տեղին չէ օգտագործել ամենաակտիվ գույնը։

Մեկ այլ մոտեցում՝ եթե դեռ համոզված չեք գույնի հարցում, կարելի է նախ որոշել աշխատանքային սեղանի գույնը, հետո անդրադառնալ դռների գույնին։ Օրինակ՝ եթե աշխատանքային սեղանը փայտից է, ապա դռների եղեւնու կանաչ գույնը գյուղական ոճ կհաղորդի խոհանոցին, իսկ սպիտակ փայլուն դռների դեպքում փայտե աշխատանքային սեղանով խոհանոցը կունենա դիզայներական ոճ։ 

Teintes douces ou plus foncées, la cuisine Tandem devient l'élément principal de la pièce à vivre. Accompagnée d'un parquet en chêne, l'espace est plus lumineux et chaleureux. Le plan de travail en pierre de lave contraste avec l'ensemble, à la fois élégant et intemporel.Plus d'info : cuisine Tandem composée de façades laquées unies effet brillant ou mat, et d'un support en panneau de fibres moyenne densité 19 mm. Disponible en coloris Poudre, Blanc pur, Brume, Champagne, Taupe, Terracotta, Bordeaux, Tanin, Sauge, Ciel d'orage, Paon, Graphite et Noir. Tandem est certifiée PEFC 10-32-2153. Fabriqués en France dans les usines Lapeyre, les meubles sont vendus en kit ou montés. Prix de la composition type sur demande, Lapeyre.

 

Մեղմ կամ մուգ երանգները եթե համակցենք կաղնու փայտից մանրահատակի հետ, ապա տարածքը կդառնա ավելի լուսավոր եւ ջերմ։

Լավայի սկզբունքով պատրաստված քարե աշխատանքային սեղանը հակադրվում է ամբողջի հետ՝ ստեղծելով էլեգանտ միջավայր։ 

 

 

 

Պարզություն ամեն ինչում 


Ավելի լավ է պարզ լինել խոհանոցի դռների գույների հարցում։ Եթե աշխատանքային սեղանը ընդգծված է գունային կամ ֆակտուրային առումով, ապա դռները պետք է լինեն ավելի չեզոք։ Եթե ընտրում եք քարի ֆակտուրայով աշխատանքային սեղան, ապա դռները պետք է լինեն հարթ, անփայլ եւ պարզ։


Սպիտակը միշտ նորաձեւ է, այս գույնը չի հոգնեցնում։ Այն լուսավորում եւ մաքրության տպավորություն է ստեղծում։ Եթե անգամ հոգնեք այսպիսի խոհանոցից, ապա կարող եք փոխել դռների բռնակները, միջպահարանային սալիկները կամ էլ խոհանոցի պատերի գույնը։

La simplicité est souvent la meilleure alternative pour choisir la couleur des façades de la cuisine (réalisation Maéma Architectes).

 

 

Հաճախ պարզությունը լավագույն այլընտրանքն է խոհանոցի դռների գույնն ընտրելիս։

 

 

 

 

 

 

Աշխատեք պահպանել ողջ խոհանոցի եւ ընդհանուր տան ներդաշնակությունը

 

Ամենից առաջ խոհանոցում, սակայն նաեւ մյուս բոլոր սենյակներում հարկ է ստեղծել ներդաշնակ ինտերիեր։ Եթե խոհանոցը միացված է հյուրասրահին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել խոհանոցի կահույքի դռների գույնի հանգամանքը։ Պետք է ստեղծել կոնտրաստ հատակի հետ, սակայն շարունակականության զգացում՝ պատերի հետ։ Խոհանոցի դեպքում, խորհուրդ չի տրվում փայտե խոհանոցը համակցել փայտյա մանրահատակի հետ։ Ավելի լավ է կոնտրաստներ ստեղծել՝ նախապատվությունը տալով  միագույն հատակին, ինչը վիզուալ կընդարձակի տարածքը։

 

Cuisine Iconique, coloris encre mat, portes en bouleau massif, finition plus modernisé avec un aspect plus mat, effet vieilli sur 2 finitions (noir et blanc), contre parement assorti à la façade, épaisseur 20 mm, poignée non fournie, cuisine montée, certification FSC (façades), prix sur demande en magasins, Lapeyre.

 

 

Այցելեք խանութներ դռների գույնն ընտրելիս


Նախընտրելի է, որ հենց տեղում տեսնեք ամենը, որպեսզի ավելի լավ պատկերացնեք արդյունքը, շոշափեք՝ ֆակտուրաները զգալու համար։ Գույների համադրությունները ավելի հեշտ է պատկերացնել նմուշների միջոցով։ Ընտրության ժամանակ չպետք է մոռանալ ճշտել, արդյոք այն համապատասխանում է ձեր ցանկություններին՝ թե' շոշափելիս, թե' տեսքով։

Փորձեք տարբերել մեղմ եւ համարձակ գույները


Գույների լայն ներկապնակում որոշներն ավելի կիրառելի է իրենց պարզության շնորհիվ, քան մյուսները։ Օրինակ՝ բաց մոխրագույնը, անթրացիտը, բնական կաղնու գույնը եւ սպիտակի կոտրված երանգները։

Մյուս գույներն ավելի վառ են եւ ավելի են ընդգծում անհատականությունը։ Նռնագույնը, կաղնու գույնը, ժադեիտի կանաչը արտահայտված երանգներ են եւ այս երանգներն ընտրելուց առաջ պետք է լավ մտածել արդյոք դրանք ձեզ համապատասխանում են, թե՝ ոչ։

 

 

Cuisine Tradition, finition chêne flotté, portes en chêne massif finition unie laquée couvrante mat pour le chêne poivre, chêne tourterelle, chêne blanc et chêne sauge, portes chêne massif finition vernie teintée mat pour le chêne naturel, chêne flotté, épaisseur 20 mm, poignée non fournie, cuisine montéé, certification PEFC 10-32-2153, prix sur demande en magasin, Lapeyre.

 

 

Խոհանոցում սահմանափակեք գույների քանակը

 

Գույնը, իհարկե, կենդանացնում է խոհանոցը, սակայն՝ իր չափավոր կիրառմամբ։ Ֆասադների, աշխատանքային սեղանի եւ միջպահարանային գոտու միջեւ գունային հավասարակշռություն է անհրաժեշտ։ Կարելի է համադրել երկու վառ գույնը եւ մեկ չեզոքը միմյանց հետ։ Բայց նաեւ հնարավոր է մոնոխրոմ գույներով ընդգծել կամ մեղմել խոհանոցի դռների գույները։ 


La cuisine est aussi un bon prétexte pour se faire plaisir sur la couleur des façades (réalisation Maéma Architectes).

Խոհանոցը նաեւ լավ պատրվակ է ֆասադների վրա գույնային խաղեր անելու համար։ 

 

Միշտ մտքում պահեք մի քանի տարի անց խոհանոցի ֆասադները փոխարինելու հնարավորությունը։

 

Հիշեք պարզապես, որ խոհանոցի ֆասադները հնարավոր է թարմացնել ցանկացած պահի, ոչ մեծ բյուջեով։

 

Ֆասադների մակերեսի մշակումը հարմարեցրեք ձեր կարիքներին


Անփայլ, թավշյա, սատինե, փայլուն թե լաքապատ, յուրաքանչյուրն էլ իր բացասական կողմերն ունեն։ Օրինակ՝ արդյո՞ք  բոլոր ֆասադներն են դիմակայուն խոնավությանը, քերծվածքներին, եւ այլն։ Թավշյա երեսպատմամբ ֆասադներն ավելի հաճախ են աղտոտվում, սակայն հեշտ մաքրվում են։ Գունավոր եւ փայլուն ֆասադների վրա ավելի արտահայտիչ են երեւում մատնահետքերը։ Նույնը կարելի է ասել նաեւ սեւ եւ անփայլ ֆասադների դեպքում։ Փայտն ավելի ռելիեֆային է եւ պակաս աղտոտվող։ Ընտրությունը պետք է նաեւ համապատասխանի ձեր ապրելաձեւին։

 

Դեկորատիվ խոհանոցի ֆասադների դեպքում խառնեք գույները


Գունավոր ֆասադներով խոհանոցի դեպքում երանգների միախառնումը գուցե լուծում կարող է լինել, քանի որ բազում գույների համադրումը կարող է նաեւ գեղեցիկ կոնտրաստներ ստեղծել։ Դռների որոշ մոդելներ կարելի է համադրել կահույքի վերեւի դարակների սպիտակ ֆասադների /օրինակ՝ ավելի մատչելի գնով/ եւ ներքեւի դարակների ավելի գունագեղ ֆասադների հետ։ Կարելի է շատ լավ վարիացիաներ անել անթրացիտ կահույքի ֆասադների եւ սառնարանի կապտանարնջագույն դռան կամ կանաչ էլեկտրատեխնիկան փայտե ֆասադների հետ եւ այլն։  

Կարեւոր է խոհանոցը նախագծելիս ուղղակի փորձել հաճույք ստանալ գործընթացից։ Մուգ գույնի ֆասադը համադրելով փայտագույնի կամ սպիտակի հետ կմեղմացնեք գույնի ուժգնությունը, եւ ժամանակի ընթացքում այն շուտ չի հոգնեցնի ձեզ։ 

Mixer les couleurs permet d'adoucir la teinte et évite de se lasser trop vite (cuisine Ytrac, chêne clair et vison, Lapeyre).

 

Գույների միախառնումը թույլ է տալիս մեղմացնել վառ գույները եւ շուտ չի հոգնեցնում։

 

 

Հաշվի առնել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կարծիքը ճիշտ գույնն ընտրելու համար


Քանի որ խոհանոցը բոլորինն է, անհրաժեշտ է նաեւ, որ ֆասադների գույնը դուր գա բոլորին։ Որքան բազմանդամ է ընտանիքը, այնքան չեզոք երանգների հակումը մեծանում է։ Պատահական չէ, որ սպիտակն այդքան շատ է կիրառվում խոհանոցում։ 

 

Ինչպիսի՞ գույն ընտրել խոհանոցի կահույքի համար

  • Սպիտակ

Ինչ վերաբերում է սպիտակ կահույքին, ապա կարելի է այն ընդգծել պարզապես ինչ-որ գույնով ներկելով խոհանոցի պատերը։

Le blanc, en plus d'agrandir une pièce, est une valeur sûre en matière de déco - AvivaՍպիտակ գույնը մեծացնում է տարածությունը եւ որպես դեկորատիվ միավոր կայուն եւ հաստատուն արժեք է։

  • Կրքոտ կարմիր

Շատ արդիական է, սենյակին հաղորդում է ժամանակակից տեսք, համադրվում է սեւի կամ մոխրագույնի /անթրացիտ,պողպատագույն, թերթաքարի գույն /։ Եթե կահույքը մետաղական ֆակտուրայով է /ֆուտուրիստական տպավորություն ստեղծելու համար/, հարկ է պատերը կարմիր կամ նարնջագույն, արեւածաղկի դեղին ներկել։ Ինչ վերաբերում է փայտե խոհանոցի կահույքին, ապա ցանկացած ներդաշնակ երանգ այն կարող է ավելի ընդգծել։ Եթե խոսքը մուգ փայտագույնի մասին է, ցանկալի է ընտրել բեժ կրեմագույն՝ պատերի համար եւ բեժ գույնը՝ սալահատակի համար։ Եթե կահույքը բաց փայտագույն է /մինիմալիստական սկանդինավյան դիզայն/, ապա խորհուրդ են տրվում էլեգանտ եւ մեղմ գույներ՝ իմանալով որ շոկոլադի երանգները, կաթով սուրճի, ավազագույնի երանգները կամ մոխրաբեժը թույլ են տալիս ստեղծել բնական եւ մեղմ մթնոլորտ։ 

Le rouge, couleur tendance, se marie parfaitement avec le gris et le noir pour créer une ambiance moderne et élégante - Lapeyre Կարմիրը շատ լավ համադրվում է մոխրագույնի եւ սեւի հետ՝ ստեղծելով էլեգանտ եւ մշտապես նորաձեւ միջավայր։

 

Ինչպե՞ս համադրել գույները խոհանոցում

Ահա մի քանի օգտակար հնարք՝

  • Մի համադրեք երեքից ավել գույն

Օգտագործելով չորս գույն՝ համադրությունը կստեղծի խառը կամ քաոսային արդյունք։ Հարկ է բավարարվել երեք երանգով եւ նախապատվություն տալ մոնոխրոմ գույներին՝ չսխալվելու համար /օրինակ՝ գունատ վարդագույնը մորեգույնի կամ ֆուքսիայի հետ/։

 

  • Համադրել միայն բնական երանգները

Օրինակ՝ բնական ծագում ունեցող նյութերը՝ վուշի, փայտի երանգները կամ որոշ երանգներ, որոնք իսկապես համապատասխանում են վառ գույներին /կարմիր, կապույտ եւ այլն/։ Եթե փայտե խոհանոցը իդեալական է դիտվում փիրուզ կապույտի եւ շոկոլադի երանգների հետ, իսկ կարմիրն ու արծաթագույնը ընդգծում են կահույքի տարրերը, անիսոնի կանաչը մորեգույնի հետ առաջացնում է դինամիկա, ապա պարադոքսալ կերպով խորհուրդ չի տրվում համադրել կանաչը կարմիրի հետ, մանուշակագույնը դեղինի հետ կամ կապույտը նարնջագույնի հետ՝ իրենց անհամապատասխանելիության պատճառով։ 

 

  • Փորձեք համադրություն անել ինտերիերի այլ տարրերի հետ

Բացի պատերից կարելի է համադրել նաեւ դուռը, առաստաղը, շրիշակները, փայտե կառույցները, որոնք կարելի է ներկել տարբեր երանգներով, բավական է միայն գտնել ճիշտ համադրությունը։

Le rose sur le meuble apporte une touche de douceur et d'esthétisme à la pièce - But

 

Վարդագույն պահարանը խոհանոցին նրբություն կհաղորդի։ 

 

  • Օգտագործեք գույների քրոմատիկ շրջանը

 

Ծիածանի գույներով երանգների այս շրջանը թույլ է տալիս ներդաշնակորեն համադրել կամ անկյունագծով հակադրել գույները /նարնջագույն եւ կապույտ/։ Այն շատ դյուրին է կիրառել, այս հարմարանքը ներկայացնում է գույները հիմնական, երկրորդային, ինչպես եւ երրորդային երանգներով եւ օգնում է ընտրել խոհանոցի համար ձեզ ցանկալի երանգը։ 

 

  • Հաշվի առնել տարածքը

Լուսավորությունը, առաաստաղի բարձրությունը կամ էլ տարածքի խորությունը պետք է հաշվի առնել խոհանոցի գույնը որոշելիս։ Եթե խոհանոցը նեղ է, նախընտրելի են բաց գույները՝ այն տեսանելիորեն մեծացնելու համար։ Իմացեք, որ տաք եւ սառը գույների կոնտրաստը խոհանոցը կդարձնի հյուրընկալ եւ ջերմ։ Վառ երանգը խորություն եւ ուրախ տրամադրություն է հաղորդում, իսկ մուգ պատը կրճատում է առաստաղի բարձրությունը։ Եթե չեք կողմնորոշվում, խորհուրդ է տրվում կիրառել սեւը ու սպիտակը, որոնք գրաֆիկական, մնայուն, միշտ նորաձեւ արժեք են ներկայացնում։ Ներդաշնակության համար պատերի գույնը նույնպես պետք է հարմարեցնել կահույքին։ Այսպես օրինակ՝ կարմիր գույնով կահավորված խոհանոցը կարելի է ընդգծել սեւ, մոխրագույն կամ սպիտակ տարրերով, լաքապատ կամ մետաղային էֆֆեկտով մակերեսները ստեղծում են վինտաժային միջավայր։ Տարածքը լուսավորելու համար, խորհուրդ է տրվում հատակը եւ առաստաղը բաց երանգներով անել։ Բաց գույնի փայտով կահավորված խոհանոցի կահույքի դեպքում շոկոլադագույն երանգները ստեղծում են մինիմալիստական տպավորություն, մինչդեռ սպիտակն ընդգծում է բնական փայտը եւ լուսավորում։ Մուգ գույնի փայտից կահույքը լավ համադրվում է թեթեւ երանգների՝ ինչպես օրինակ՝ բեժի կամ կրեմագույնի հետ։ Եվ վերջապես, բավական է միայն հարմարեցնել մնացած տարրերը, ինչպես օրինակ՝ հատակը կամ խոհանոցի միջպահարանային գոտին՝ սենյակի ինտերիերին։ Նույնիսկ անգամ եթե գույները որոշում են խոհանոցի մթնոլորտը, ազդում են տրամադրության վրա եւ տեսանելիորեն մեծացնում կամ փոքրացնում այն, խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի ձեւավորում, որը ներդաշնակ է ինտերիերի մնացյալ մասի հետ։

Ժամանակակից խոհանոցի գույներն են՝

Շատ նուրբ աշխատանք է խոհանոցում գույն ընտրելը։ Այս հարցում հաջողելու համար հարկ է հաշվի առնել հետեւյալ կանոնները՝

  • Չխառնել չորս եւ ավել տարբեր գույներ

  • Հաշվի առնել մոնոքրոմի եւ կոնտրաստի հարաբերակցությունը

  • Նախապատվություն տալ միեւնույն երանգի գույներին

  • Զերծ մնալ ծակող եւ շատ վառ երանգները համադրելուց

Ահա մի քանի շատ կիրառական գույն, որոնք օգտագործվում են խոհանոցում՝

Բաց կապույտը եւ սպիտակը ստեղծում են թարմություն եւ հաճելի զգացում, այս համադրությունը չի ճնշում եւ հանգստացնում է։

Marier le bleu et le blanc est apaisant et reposant - Little Greene

 

Սպիտակը համադրելով կապույտին հանգստացնող եւ խաղաղեցնող տրամադրություն կստեղծեք։

 

Անանուխի գույնը շատ նորաձեւ է  եւ համադրվում է սպիտակի, նույնիսկ՝ սեւի հետ։

 

La couleur menthe, très à la mode, se marie parfaitement avec le blanc - Ixina

 

Կանաչն իր բոլոր երանգներով շատ նորաձեւ է եւ հրաշալի կերպով համադրվում է սպիտակի հետ։

 

Նարնջագույնը կենդանի եւ ակտիվ գույն է, որը խթանում է ստեղծարարությունը, էներգիան, ինչպես նաեւ ուրախությունը եւ համադրվում սպիտակի, սեւի կամ մոխրագույնի հետ /էլեգանտ եւ ժամանակակից խոհանոցի համար/։

 


No comments:

Post a Comment